
Բելառուսական տրակտորների գործարանը դատի է տվել ԲՀԿ-ական նախկին գյուղփոխնախարարին

Բելառուսական տրակտորներ արտադրող «Բոբրույսկի» գործարանը դատի է տվել Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին, քանի որ վերջինս այդպես էլ չի վճարել Հայաստան բերած բելառուսական տրակտորների դիմաց: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է գործարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վասիլի Վիլենինովիչը:
Նրա խոսքով` Վարդան Կարապետյանն այդպես էլ չվճարեց գումարն ամբողջությամբ, ինչի պատճառով գործարանը որոշել է նրան դատի տալ: Իսկ թե երբ կլինի առաջին դատական նիստը՝ Վ. Վիլենինովիչը դժվարացավ պատասխանել:
Կարդացեք այստեղ.