Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, հարազատների պնդմամբ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա կողմնակիցների կողմից ծեծի ենթարկված Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը այժմ գտնվում է «Գյումրի» բժշկական կենտրոնում:
Այսօր ժամը 18.00 -ին մի շարք ազատամարտիկներ կհանդիպեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և «եթե վարչապետի հետ հանդիպումը չգոհացնի մեզ,ապա ազատամարտիկներս կշարունակենք մեր պայքարը»,- ասել է Վոլոդյա Ավետիսյանը:
Բախումը տեղի է ունեցել այսօր առավոտյան:
Գառնիկ Ավետյանն ասաց, որ Վահե Ավետյանի կենդանության օրոք ինքը չի իմացել, որ Վահեն բարգործություն է արել: «Ես իմացել եմ իր մահից հետո, ինձ պատմել են իր ընկերները: Եկել են, ամեն երեկո նստել ենք, պատմել են: Ես տեղյակ չեմ եղել: Տեղյակ չեմ եղել, որ ինքը «կասսա» է ունեցել աշխատասենյակում: Տեղյակ չեմ եղել, որ իր կնոջ հետ գնացել է մանկատներ, աջակցություն է ցուցաբերել: Կինն էլ ինձ չէր ասել, մահից հետո միայն ասացին»:
Դեռևս 2011 թվականի հոկտեմբերին սայլակով տեղաշարժվող անձանց հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը փորձեց օգտվել Երևանի հանրային տրանսպորտից: Ակնհայտ դարձավ, որ Երևանում ոչ մի հանրային տրանսպորտ հարմարեցված չէ տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար:
Ամառը, ինչպես միշտ, ամենալարված ժամանակաշրջանն է Երևան Ջուր ընկերության համար: Շոգ եղանակների պատճառով զգալիորեն ավելացել է ջրի սպառումը ընկերության սպասարկման տարածքում, որով պայմանավորված Երևան մուտք գործող ջրի ծավալը մայիս ամսվա համեմատ աճել է վայրկյանում մոտ 530 լիտրով:
Մամեդյարովը հավելել է, որ Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը պայմանավորվել են «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի կառուցման գործընթացն արագացնելու շուրջ:
Հովիկ Աբրահամյանը կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին` ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում դրսեւորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով:
Այսօր Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Ահմեթ Դավութօղլուի հանդիպումը:
Սնոուդենը չի պատրաստվում Ռուսաստանում գտնվել անվերջ:
Ցերեկները կանայք, երեկոյան՝ տղամարդիկ: Այսպես արդեն տասնամյակներ շարունակ Բագարան գյուղի բնակիչները՝ ղանթարներն ուսներին, օրական առնվազն ութ-տասն անգամ մեկ կիլոմետր ճանապարհ են կտրում-անցնում, որ կարողանան տան անդամներին ջրով ապահովել:
Սենատորը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է դիտարկի օլիմպիական խաղերը բոյկոտելու հնարավորությունը, եթե Ռուսաստանն ապաստան տրամադրի Սնոուդենին:
Հրաչյա Հարությունյանի դուստրը մինչ այժմ չի զրուցել հոր հետ, իսկ կատարվածի մասին տեղեկացել է ռուսաստանաբնակ բարեկամներից:
Չինաստանը ԱՄՆ գլխավոր վարկատու է դարձել 2008 թվականի սեպտեմբերին՝ շրջանցելով Ճապոնիային:
ՀՀ կառավարությունն առաջիկա՝ հունվարի 18-ի նիստում նախատեսում է 6 մլն 71 հազար դրամ հատկացնել երիտասարդ աստղագետների համար կազմակերպվող Բյուրականյան միջազգային ամառային դպրոցներին՝ նվիրված միջնադարի մեր խոշորագույն գիտնական Անանիա Շիրակացու 1400-ամյակին:
Է. Շարմազանովը մեկ անգամ ևս վերահաստատել է Սերժ Սարգսյանի այն միտքը, թե Հայաստանը ձգտում է իր արտաքին քաղաքականությունը կառուցել ոչ թե կա՛մ-կա՛մ, այլ և՛-և՛ սկզբունքով:
ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի («Վեցյակ») ներկայացուցիչները երեկ Բրյուսելում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի կարգավորման հարցը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանություն է ներկայացել 1979 թ. ծնված Արման Խ.-ն:
Ամերիկյան թերթաքարային հեղուկացված գազի հիմնական գնորդներն են հանդիսանալու ԵՄ-ի երկրներն ու Ճապոնիան:
Այս մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:
Դավութօղլուին ընդունելու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
61-ամյա Բոտրայտը պնդում է, որ ինքը Յոնաս Էկն է և բժիշկների ու լրագրողների հետ շփվում է միայն թարգմանչի միջոցով:
«Երեկ Արարատյան հայրապետական թեմի «Արարատ» միութայն անդամները կրկին փորձել են հանդիպել թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ»:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Տաջիկստանի կառավարությանը կից Շրջակա միջավայրի պահպանման հանձնաժողովի ղեկավար Տալբակ Սալիմովը:
«Բոլոր տեսագրությունները կան, ես առաջարկում եմ նույնիսկ դրանք հրապարակեն, որ տեսնեն մեր հարևան-բարեկամ երկրում, թե Հայաստանում Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիների հետ, որոնք նույն բանի համար են մեղադրվում, ինչ Հրաչյա Հարությունյանը, ինչ կերպ են վարվում»:
Սնոուդենն ԱՄՆ-ից փախել է Հոնգկոնգ, որտեղից էլ հունիսի 23-ին ժամանել է Մոսկվա:
Օհանյանին ընդունելու է նաև Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Շարունակում ենք ապրել Ցարական Ռուսաստանի և Խորհրդային Միության իներցիայով, որոնք խիստ անիրավ պետություններ էին: Մասնավորապես, այդ պետությունների ավանդույթի համաձայն՝ երբ մարդը ընկնում է «մենթանոց»՝ նրա հետ կարող են անել ամեն ինչ՝ նվաստացնել, ծեծել, խոշտանգել և այլն»:
Այս մասին նշված է Մերաբիշվիլիի Facebook-յան պաշտոնական էջում:
Հինգերորդ օրն անընդմեջ Բելֆաստում չեն դադարում բողոքի ակցիաները: