Բաժիններ՝

Կառավարության նվերը՝ հանրակացարանի բնակիչներին

ՀՀ Կառավարությունը որոշել է Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա հասցեի հանրակացարանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղա­քա­ցիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով: Համապատասխան որոշումը ներառված է կառավարության՝ հինգշաբթի օրը տեղի ունենալիք նիստում։ Նշենք, որ հանրակացարանի շենքը գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի տնօրինության տակ։ Ավելացնենք, որ որոշումը վերաբերում է երեք ընտանիքների, քանի որ մյուս բնակիչները արդեն սեփականաշնորհել են իրենց բնակեցրած տարածքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031