«5000 մահապարտ որ լինի՝ Ադրբեջանը երբեք չի հաղթի». մամուլ
««Մենք վստահաբար պատերազմում չենք պարտվի: Ադրբեջանը վստահաբար չի կարող գերակշռություն ունենալ: Պարզապես հնարավոր պատերազմը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանի համար»,- երեկ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ «Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի Հայաստանի դեմ…» հայտարարությանը:
Ավելի մանրամասնելով՝ նա նկատեց. «Ի՞նչ է Ադրբեջանի համար հաղթանակը: Արդյոք կարո՞ղ է Ադրբեջանը իր համար անվնաս ձևով Ղարաբաղը գրավել: Իհարկե, ոչ, բնականաբար, նա կարող է հսկայական նյութական վնաս հասցնել մեր երկրին, Ղարաբաղին, բայց իրեն ավելի մեծ վնաս է հասնելու: Եթե նրանք մտածում են, որ Ղարաբաղը կգրավեն, գրավեն, որ ի՞նչ անեն: Ո՞նց են պահելու, ո՞նց են անելու: Ղարաբաղի նման երկրում, եթե 5 միլիոն հայերից, չեմ ասում՝ 10 միլիոնից, 5000 մահապարտ լինի, եթե այդ 5000-ը որոշի կռվել և զոհվել, Ադրբեջանը պարտված է»,- Արա Պապյանի խոսքն է մեջբերում «Առավոտ» օրաթերթը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: