Բաժիններ՝

Ադրբեջանի սահմանից 1կմ հեռավորության վրա գտնվող Թթուջուր գյուղում գյուղտեխնիկայի բացակայության պատճառով հող չի մշակվում

Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղն ադրբեջանական սահմանից գտնվում է 1կմ հեռավորության վրա: Գյուղացիների հիմնական զբաղվածությունն անասնապահությունն ու հողագործությունն է: Գյուղապետ Վիգեն Սահակյանի փոխանցմամբ՝ գյուղում կաթի մթերման հետ կապված խնդիրներ չկան: «Աշտարակ կաթ» ընկերությունը գալիս մեքենաներով հավաքում-տանում է»,- ասում է նա ու ավելացնում, որ գյուղում խնդիրներ կան հողագործության ոլորտում: «Գյուղտեխնիկա չունենք, ինչի պատճառով հողերը չենք կարողանում մշակել….»,- ասում է գյուղապետը:

Սահմանամերձ գյուղում լուրջ խնդիր է նաև ջրամատակարարման հարցը, որը մինչ օրս լուծված չէ:  Գյուղապետի խոսքով՝ հակառակորդի կողմից կրակոցներ այդքան էլ հաճախ չեն գրանցվում, և վիճակը հանգիստ է:

Հիշեցնենք, որ Թթուջուր գյուղում դեռ տարիներ առաջ դժբախտ դեպք էր գրանցվել, երբ 2010թ. սեպտեմբերի 11-ին 20-ամյա Մանվել Սարիբեկյանը գերեվարվել էր Ադրբեջանի կողմից և հոկտեմբերի 5-ին՝ սպանվել: Սարիբեկյանի դին Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել նոյեմբերի 4-ին, փոխարենը՝ Ադրբեջանին էր հանձնվել Ադրբեջանի քաղաքացի Էլդար Թաղիևը։ Հայաստանում կատարված դատաբժշկական հետաքննությունը ցույց էր տվել, որ Սարիբեկյանը ենթարկվել էր կտտանքների:

Գեղարքունիքի մարզ

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս