Բաժիններ՝

Էրդողանը բնակչությանը կոչ է արել չօգտվել կրեդիտ քարտերից

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը բնակչությանը կոչ է արել չօգտվել կրեդիտ քարտերից: Վարչապետը դա բացատրել է նրանով, որ կրեդիտ քարտերի օգտագործման համար բանկերի վերցրած տոկոսները  շատ բարձր են.

«Գոյություն ունեն բանկեր, որոնց տարեկան եկամուտները, որոնք ձևավորվում են կրեդիտ քարտերի գործածումից ստացվող տոկոսներից, հավասարազոր են այլ բանկերի տարեկան ընդհանուր եկամտին: Ժողովուրդը պետք է հասկանա, թե բանկերն ինչպիսի խաղ են խաղում Թուրքիայում և պայքարի դրա դեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031