Հալեպում Էրդողանին զրկել են պատվավոր դոկտորի կոչումից

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի Հալեպ քաղաքի Համալսարանական խորհուրդը որոշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին զրկել միջազգային հարաբերությունների պատվավոր դոկտորի կոչումից: Էրդողանին այդ գիտական տիտղոսը շնորհվել էր 2009 թվականին:

Հալեպի համալսարանի ռեկտոր Խոդր ալ-Օրֆալին Համալսարանական խորհրդի նիստում հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետին պատվավոր դոկտորի աստիճանից զրկելը նշան է Թուրքիայի ժողովրդի հետ համերաշխության, որը հանդես է գալիս Էրդողանի ներքին քաղաքականության դեմ.

«Իրականում այդ տիտղոսին արժանի է թուրք ժողովուրդը, որը ցանկություն է հայտնում ամրագրել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031