Բաժիններ՝

Գյումրիում դիակը ժամերով անտեսված է մնացել (տեսանյութ)

tsayg.am-ի փոխանցմամբ՝ այսօր ժամը 12:30-ի սահմաններում դիակ է հայտնաբերվել Գյումրի Ավտոկայան տանող ճանապարհահատվածի մայթեզրին: Բնակիչներն ահազանգել են համապատասխան կառույցներին: Պարզվել է մահացածի ինքնությունը. 57-ամյա Սուրեն Վիրաբյանն ապրում էր Ավտոկայանին հարակից թաղամասում:

Ըստ հարազատների, Վիրաբյանն ունեցել է սիրտ-անոթային անբավարարություն և դա էլ եղել է մահվան պատճառ: Դեպքի վայրում եղել են ոստիկանության աշխատակիցները, սակայն, ինչպես նշում են ականատեսները, նրանց այցից մի քանի ժամ անց էլ դիակը դեռ նշված վայրում էր՝ բոլորի աչքի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031