Բաժիններ՝

Հուլիսին անտանելի շոգից Ճապոնիայում մահացել է 44 մարդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հուլիսին ջերմային հարվածից Ճապոնիայում մահացել է առնվազն 44 մարդ: Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Ճապոնիայում տիրում է անտանելի շոգ:

Հոսպիտալացվել է ավելի քան 13.500 մարդ, որոնցից ավելի քան 450-ը գտնվում է ծանր վիճակում: Մահացածների մեծ մասի տարիքը կազմել է ավելի քան 60 տարի: Նրանց մեծ մասը ջերմային հարված է ստացել սեփական տանը:

Իշխանությունների կարծիքով՝ մահացածների մի մասը տնտեսման նպատակով սկզբունքայնորեն չի միացրել օդորակիչը: Ճապոնացի օդերևութաբանները հայտարարել են, որ այս տարվա հուլիսն ամենաշոգն է 1961 թվականից սկսած իրենց դիտարկումների ողջ պատմության մեջ:

Նախորդ շաբաթ Տոկիոյում ջերմաստիճանը չի նվազել 35 աստիճանից: Երկրի բնակչությանը խորհուրդ է տրվել քիչ գտնվել արևի տակ, անպայմանորեն կրել գլխարկներ, միացնել օդորակիչները և խմել հնարավորինս շատ ջուր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031