Բաժիններ՝

Բա 150 հազա՞րը. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում կքննար­կի մի որոշման նախագիծ, որով հարկային արտոնություն է տրվելու մի ընկերության: Արտոնության տալու հիմնավորումներից մեկն այն է, որ այդ ընկե­րությունը 60 աշխատա­տեղ է ստեղծելու:

Ամենաուշագրավն այն է, թե ինչ միջին աշխատա­վարձ է նախատեսել այդ ընկերությունը իր աշխա­տակիցների համար: 2014 թվականի համար 80 հազար, 2015 թվականի համար 90 հազար, 2016-ի համար՝ 95 հազար:

Բոլորովին վերջերս Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Հայաստանում ոչ ոք այլևս չի ուզում աշխատել 150 հազար դրամից պակաս աշխատավարձով: Բայց ստացվում է, որ կառավարության տեսակետից 80-90 հազար դրամ աշխատավարձով 60 աշխատատեղ բացելը այնքան հզոր առաջարկ է, որ կարելի է դրա համար հարկային արտոնություն տալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031