Բաժիններ՝

Եգիպտոսի դատախազությունը սկսել է հետաքննել 2011 թվականին Մուրսիի փախուստը բանտից

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի դատախազությունը հրահանգել է հետաքննություն սկսել գահընկեց արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» այլ առաջնորդների նկատմամբ:

Խոսքը գնում է 2011 թվականի եգիպտական հեղափոխության օրերին «Վադի էն-Նատրուն» բանտից Մուրսիի ու նրա մի շարք համակիրների իրականացրած փախուստի հետաքննման մասին:

Մուրսին զինվորականների կողմից գահընկեց է արվել հուլիսի 3-ին, ինչին նախորդել են եգիպտացիների զանգվածային բողոքի ակցիաները, որոնցում պահանջվում էր նրա հրաժարականը: Ներկայումս Մուրսին գտնվում է Եգիպտոսի զինված ուժերի օբյեկտներից մեկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031