Բաժիններ՝

Թանկացումների նոր ալիքն արդեն սկսվել է. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո արդեն սկսվել է թանկացումների նոր ալիք: Օրինակ՝ հացամթերքի շուկայում արձանագրվել է 10-ից 30 դրամի բարձրացում, հանքային ջրերի, զովացուցիչ ըմպելիքների և գարեջրի շուկայում նույնպես կա մինչև 30 դրամի բարձրացում:

Այս առու­մով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն անհիմն թանկացումներից խուսափելու համար պաշտոնապես գրությամբ դիմել է տնտեսվարողներին և պահանջել ներկայացնել հիմնա­վորում թանկացումների վերաբերյալ:

Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը թանկացումների այս ալիքի հետևանքները կործանարար է համարում: Ըստ նրա՝ իրավիճակն արդեն դուրս է եկել վերահսկողությու­նից. «Այն, ինչ ես տեսնում եմ, լավ բան չէ: Մարդկանց որևիցե ձևով պետք է հույս տալ, բացատրել կամ ներ­կայացնել, որ սրանով չէ, որ կյանքն ավարտվեց: Սակայն իշխանությունը դա չի կարողանա, որովհետև իշխա­նության՝ վստահություն կամ հավատ ներշնչելու լիմիտն արդեն վաղուց սպառվել է»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս