Բաժիններ՝

Մխիթարյանի հերթական գոլն ու Բորուսիայի հերթական հաղթանակը (տեսանյութ)

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է մեկը մյուսի հետևից խոշոր հաշվով հաղթանակներ տանել ընկերական խաղերում: Քիչ առաջ Յուրգեն Կլոպի սաները 4:1 հաշվով առավելության հասան Շվեյցարական «Լյուցերնի» նկատմամբ:

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ դորտմունդյան ակումբ տեղափոխված Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը երրորդ անընդմեջ հանդիպումն անցկացրեց «Բորուսիայի» կազմում և կրկին գերազանց դրսևորեց իրեն՝ 43-րդ րոպեին հաշիվը դարձնելով 3:1: Ընդմիջմանը Մխիթարյանը փոխարինվեց:

Հիշեցնենք, որ նախորդ խաղում Հենրիխը երկու գոլային փոխանցում էր կատարել, իսկ առաջին հանդիպման ժամանակ աչքի էր ընկել գոլով ու գոլային փոխանցմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031