Բաժիններ՝

Ես պատրաստ եմ փոխարինել Հալանդին. Մանչեսթեր Սիթիի խաղացող

«Մանչեսթեր Սիթիի» գանացի վինգեր Անտուան Սեմենյոն հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում հարձակման կենտրոնում փոխարինել նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հալանդին։

«Լսել եմ Հալանդի փոխարինողի վերաբերյալ քննարկումները։ Չգիտեմ, թե որտեղից են սկիզբ առել այդ խոսակցությունները։ Եթե իսկապես դրա կարիքը լինի, ես պատրաստ եմ հանդես գալ այդ դիրքում և փոխարինել նրան։ Դա ընդհանրապես խնդիր չէ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Mirror-ը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա գանացի ֆուտբոլիստն անցկացրել է 5 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ կայացած հինգ տուրերից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակած 15 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930