Բաժիններ՝

Հարսանիք անգլիական ձևով.վեճն ուտելիքի համար վերածվել է զանգվածային կռվի

Բրիտանական Նորֆոլք կոմսության  Ֆրիթոն ավանում  հարսանեկան տոնախմբությունը վերածվել է  իսկական զանգվածային ծեծ ու ջարդի այն բանից հետո, երբ  հարսանեկան շվեդական սեղանի մոտ հերթ կանգնած  երկու հյուրերի միջև ծագել է վիճաբանություն: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Փեսան հայտնել է, որ կռիվը սկսվել է, երբ  հանդիսությունը մոտենում էր ավարտին:  Ըստ նրա իր 30-ամյա եղբայրը՝ Դենին որդուն հյուրասիրելու նպատակաով, փորձել է հերթը շրջանցել և  սեղանից վերցնել մի կտոր հավի միս: Սակայն,  հերթը շրջանցող  Դենիի  հանդգնությունը դուր չի եկել հարսի 53-ամյա հորեղբորը՝ Կուրտ Հյուզին: Նա բարձր բղավել է և փեսայի եղբորը  հրել մի կողմ: Երկու տղամարդկանց միջև վեճ  է առաջացել, որի ընթացքում հարսնացուի  հորեղբայրը բոլորին հասկացրել է, որ այս հարսանիքը հաջող ձեռնարկ  չի,  որ ուտելիքը բանի նման չէ և, ընդհանրապես, իմաստ չուներ այստեղ գալը:  Վեճին են միացել նաև հանդիսության մյուս մասնակիցները, այդ թվում  հարսնացուի  հորեղբոր կինը՝ Էլեյնը և հարսնաքույրը՝ Քրիստել Քոլմանը:

Կուրտ Հյուզը, ի վերջո, չի կարողացել իրեն զսպել: Նա  հարձակվել է ու սկսել հարվածել բոլոր նրանց, ում կարողացել է: Նրա հարվածներից  բաժին է հասել նույնիսկ հարսի մորը, հորը և քրոջը: Ի դեպ, վերջին  պարագայում հարվածի հետևանքով հարսնացուի քրոջ  քիթն, ուղղակի, ջարդվել է և նա հայտնվել է հիվանդանոցում:
Հյուրանոցի ռեստորանից, որտեղ տեղի էր ունենում հարսանիքը, աղմկարար հյուրերը դուրս են եկել և իրենց ձեռնամարտը շարունակել փողոցում: «Սարասափելի է, որ իմ քրոջ համար այս առանձնահատուկ օրը վերածվեց մղձավանջի»,- ասել է Քրիստելը՝ մոռացած իր ջարդված քիթը: Բայց նա խոստովանել է, որ կռվից հետո ինքը կորցրել է գիտակցությունը և ուշքի է եկել միայն այն ժամանակ, երբ լսել է իր որդու սարսափահար ճիչը. «Մաման մահացավ»:

Եվ քանի որ կռվի ընթացքում հարվածներ էր ստացել նաև հարսնացուի 47-ամյա մայրը, իսկ Քրիստելին հիվանդանոց հասցնող չկար, ապա դա ստիպված արել է ինքը՝  հարսնացուն, որն ի դեպ, գտնվում է 8-ամսական հղիության վիճակում:

Հենց հարսնացուի կանչով էլ այս յուրահատուկ հարսանիքի վայր է ժամանել  ոստիկանական  10 մեքենա: Օրենքի պահապանները ձերբակալել են Կուրտ Հյուզին՝  հարձակման կասկածանքով: Մի փոքր ավելի ուշ, այս տղամարդը գրավի դիմաց ազատ է արձակվել, սակայն հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս