Բաժիններ՝

Վրաստանում աճել է զբոսաշրջային վարկերի պահանջարկը

Business Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանում աճել է զբոսաշրջային վարկերի պահանջարկը: Այդպիսի վարկերը մշտապես հանրաճանաչություն են վայելել երկրում, սակայն վերջին շրջանում դրանց պահանջարկն էլ ավելի է աճել՝ կապված Թուրքիայում հյուրանոցների գների աճի հետ:

Այս մասին հայտարարել է Վրաստանի զբոսաշրջային դեպարտամենտի ղեկավարի խորհրդական Սիկո Գեգիձեն. «Վերջին շրջանում Թուրքիայում հանգստանալը շատ է թանկացել, և այժմ շատ սպառողներ ստիպված են (զբոսաշրջային) վարկեր վերցնել:

Առավել ևս, որ բուն վարկերը մեծ չեն, որպեսզի հետագայում բարդություններ ծագեն դրանց վճարման հարցում: Բացի այդ, դա (զբոսաշրջային վարկեր վերցնելը) համայն աշխարհում շատ տարածված պրակտիկա է»:

Նշվում է, որ Վրաստանում զբոսաշրջային վարկեր է առաջարկում երկրի առաջատար բանկերի մեծ մասը: Այդ վարկերի միջին տոկոսադրույքը կազմում է 11-12 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031