«Հարսնաքարի» գործով նիստ տեղի չունեցավ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «Հարսնաքարի» գործով դատական հերթական նիստը, որը, սակայն, տեղի չունեցավ: Դատարանից հայտնեցին, որ դատավոր Դավիթ Հարությունյանը մեկ այլ դատական գործով գտնվում է խորհրդակցական սենյակում, ուստի դատական հաջորդ նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնեն լրացուցիչ:

Նշենք, որ դատական այս նիստում պետք է քննարկվեր գործով տուժողների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի՝ դատարան նոր վկաներ հրավիրելու միջնորդությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031