Բաժիններ՝

Թուրքիայում մտադիր են ստեղծել անվարորդ տաքսի

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Իզմիրի Բարձր տեխնոլոգիական ինստիտուտը (İYTE) մտադիր է իրագործել հայրենական արտադրության առաջին անվարորդ մեքենայի նախագիծը:

Դրա հետ կապված՝ İYTE-ն դիմել է Թուրքիայի տրանսպորտի նախարարությանը՝ 10 միլիարդ լիրայի ֆինանսական աջակցությունն ապահովելու համար: İYTE-ն պնդել է, որ նախագիծը կիրականացվի երեք տարվա ընթացքում:

Առաջինն իրականացվելու է անվարորդ տաքսու նախագիծը, որը կարելի կլինի կանչել սմարթֆոնների հատուկ ծրագրերի օգնությամբ: Կանխատեսվում է, որ անվարորդ տաքսիները շահագործման համար պատրաստ կլինեն 2017 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս