Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային
PanARMENIAN.Net-ի փոխանցմամբ՝ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում շարունակվում են հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիաները: Մինչ օրվա ընթացքում ակտիվիստների մեծ մասը տեղափոխվել էր Կենտորն վարչական շրջան՝ ոստիկանության բաժամնունքի դիմաց պահանջելով բաց թողնել բերման ենթարկված ակտիվիստներին, քաղաաի մյուս հատվածներում ակցիային շարունակում են միանալ քաղաքացիներ և հանրային դեմքեր: Այս պահին ակցիային միացել է նաև «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ավելի վաղ ակտիվիստները սոցցանցերում հայտնել էին, որ իրենց հետ են նաև DJ Վակցինան, երգիչ, դերասան Գարիկ Պապոյանը:
Նշենք նաև, որ ակցիայի առաջին և երկրորդ օրը «150 դրամ չվճարողներին» միացած մյուս հայտնի մարդիկ այսօր ևս մասնակցում էին ակցիային, նրանց մի մասը մեքենաներով տեղափոխում է քաղաքացիներին, իսկ ավագանու նախկին անդամ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը միացել էին ակտիվիստներին, ովքեր ոստիկանության բաժանմունքի մոտ սատարում էին բերման ենթարկված իրենց ընկերներին: