ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը հանդիպել է Արամ Սարգսյանին
                                    Հուլիսի 22-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը հանդիպում է ունեցել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հասարակական-քաղաքական հարաբերությունների բազմակողմ զարգացման, ինչպես նաև վերջին շրջանում լայն հասարակական հնչեղություն ստացած հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայություն
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    