Բաժիններ՝

Բերման ենթարկվածներից մի քանիսին ազատ են արձակել, ցուցարար աղջիկն ուշագնաց է եղել

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ազատ է արձակվել Մաքսիմ Սարգսյանը, ում իր տան բակից բերման էին ենթարկել առավոտ 10:30-ի սահմաններում, ով իբրև թե կասկածվում է երեկվա «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային մասնակցելու ժամանակ ոստիկան ծեծելու մեջ: Մաքսիմի խոսքով՝ ինքը ոստիկանական բաժանմունքում ոչ մի բան չի ստորագրել:
Քիչ առաջ ոստիկանական բաժանմունքից ազատ է արձակվել նաև ակցիայի մասնակից Սամվել Խաչատրյանը, ով պատմել է, որ առավոտյան 09:10-ի սահմաններում ոստիկանները եկել են իրենց տուն և հրավիրել ոստիկանություն՝ ոստիկանին իբր դիմադրելու համար: Նա նշել է, որ ակցիային չի մասնակցել ընդհանրապես, երեկ ուղղակի բողոքի ակցիայի մասնակիցների կողքով անցնելիս մի պահ կանգ է առել ու նայել, թե ինչ է կատարվում:

Ազատ է արձակվել նաև Վահե Մելքոնյանին, ում բերման էին ենթարկել քաղաքապետարանի մոտից՝ իբր երեկ ոստիկանին դիմադրելու համար:

Ըստ կայքի, քիչ առաջ ակցիայի մասնակից աղջիկներից մեկն ուշագնաց է եղել, նրան ցուցաբերում են համապատասխան օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031