Թուրքիայում զինվորական փոխադրամիջոց է շրջվել. կան վիրավորներ (տեսանյութ)
                                    Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած Շըրնաք նահանգի Ուլուդերե շրջանում զինվորական փոխադրամիջոց է շրջվել: Միջադեպը գրանցվել է զինվորականների կողմից պարեկությունից վերադառնալու ժամանակ:
Գյուլյազը գյուղի մոտ գրանցված այդ միջադեպի հետևանքով նախնական տվյալներով վիրավորվել է 12 զինծառայող: Վիրավորներին տեղափոխել են Շըրնաքի հոսպիտալ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    