Կարեն Անդրեասյան. «Ես չունեմ իմ սեփական մեքենան, թե չէ` ինքս հաճույքով որևէ տեղից մեկնելով՝ ինձ հետ մարդկանց կտանեի»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պահանջելով ներկայացնել տրասնպորտի սակագնի բարձրացման իրավական և տնտեսական հիմքերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը՝ Կարեն Անդրեասյանը: Նա նշեց, որ այժմ կարող է մեկնաբանել միայն մեկ հանգամանք.

«Ինձ համար տարակուսելի է, որ ընդամենը  3-4 ամիս առաջ քաղաքապետը խոստանում էր, որ թանկացում չի լինելու: Ինձ համար հետաքրրիր է և ես՝ որպես օմբուդսմեն, որպես պաշտոնյա, որպես մարդ, ակնակալում եմ լսել նաև այդ հիմնավորումները, որ ինձ քաղաքապետարանն ուղարկելու է. ի՞նչն է փոխվել չորս ամիսների ընթացքում, որ այդպես կտրուկ ակնկալիքները քաղաքապետի փոխվել են և փոխվել են տնտեական հիմնավորումն ու բազան»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ հիանում է այն քաղաքացիներով, ովքեր իրենց մեքենաներով անվճար մարդկանց են տեղափոխում: «Ես չունեմ իմ սեփական մեքենան, թե չէ ինքս հաճույքով որևէ տեղից մեկնելով՝ ինձ հետ մարդկանց կտանեի»,- ասաց Կարեն Անդրեասյանը: Նա նաև նշեց, որ ինքը կնախընտրեր չօգտվել տրանսպորտից, քանի որ չէր կարող 150 դրամի փոխարեն 100-ը վճարել: «Ես կնախընտրեի այդ դեպքում չօգտվել այդ տրանսպորտից, որովհետև ինքս՝ որպես մարդ, չեմ կարող չտալ հասանելիքը այլ մարդուն»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031