Սարգիս Գևորգյան. Մեզ այդպես էլ ոչ ոք չասաց, թե ինչո՞ւ են մեզ տարել, ի՞նչ հիմնավորմամբ և ինչո՞ւ են ազատել

Քիչ առաջ Ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ են արձակվել «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցներ Արեգ և Սարգիս Գևորգյանները, Դավիթ Հարությունյանը, Գևորգ Սաֆարյանը, Գուրգեն Ասատրյանը և Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող):

168.am-ի հետ զրույցում ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանն ասաց, որ իրենք ոստիկանությունում այդպես էլ որևէ բացատրություն չեն տվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում ՀԱԿ ակտիվստն ասել էր, թե տեղյակ չէ՝ ինչո՞ւ են իրենց բերման ենթարկել, և ոստիկանությունում էլ չեն կարողացել պարզաբանել իրենց բաժին տեղափոխելու պատճառը:

«Մեզ ոչինչ չեն ասել գրել, ոչ մի գործողություն մենք չենք արել ոստիկանությունում: Այս ամբողջ ընթացքում նստած էինք ուղղակի: Մեզ այդպես էլ ոչ ոք չասաց, թե ինչո՞ւ են մեզ տարել, ի՞նչ հիմնավորմամբ և ինչո՞ւ են ազատել»,- նշեց նա:

Սարգիս Գևորգյանն ասաց, որ ոստիկանության բաժնում այս պահին 1 ակտիվիստ կա, ում հավանաբար տեխնիկական պատճառներով դեռևս չեն ազատել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031