Բաժիններ՝

Կահիրեում գրանցված գիշերային բախումների հետևանքով զոհվել է 9 և վիրավորվել է 86 մարդ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անցած գիշեր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի տարբեր շրջաններում գրանցված բախումների հետևանքով զոհվել է 9 և վիրավորվել է 86 մարդ: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը:

Նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի համակիրների ու հակառակորդների միջև բախումները տեղի են ունեցել Կահիրեի «Թահրիր» հրապարակում, Ան-Նահդա և Ալ-Գիզա շրջաններում: Բախման ժամանակ երկու կողմն էլ կիրառել է հրաձգային զենք:

Ներկա դրությամբ հիվանդանոցներում շարունակում է մնալ 74 տուժած, որոնք հիմնականում ստացել են հրազենային վնասվածքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս