Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց և հերոսացնելուց հետո Հայաստանում տեսակետներ հնչեցին, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելը անիմաստ է, քանի որ ի՞նչ իմաստ ունի բանակցել մի երկրի հետ, որն արդարացնում և հերոսացնում է հայասպանությունը:
Դեկտեմբերին ամերիկացիները 586.1 միլիարդ դոլար են ծախսելու Սբ. Ծննդյան տոների նվերների ու զարդարանքների վրա, որից 96 միլիարդը ծախսվելու է ինտերնետում: Այս 96 միլիարդ դոլարից որքա՞նը կարող ենք բերել Հայաստան:
«Ես գոնե տեղյակ չեմ, որ ԲՀԿ-ի կողմից որևէ շարժ լինի, որ գնահատվի իբրև դրական միտում ՀԱԿ-ի նկատմամբ: Իսկ ՀԱԿ-ի կողմից բազմաթիվ քայլեր են արվել: Հենց թեկուզ Լևոն Տեր-Պետրոսյանը միտինգներում է հայտարարել, ընթացքում է խոսել: Տարբեր առիթներով ՀԱԿ-ն ինչ-որ քայլեր արել է, բայց` արդյունք չկա: Չեմ էլ կարծում, որ հնարավոր է: Այդ քաղաքական ուժն իր տերերն ունի, ղեկավարներն ունի, բացառում եմ, որ նրանք երբևիցե իշխանության դեմ գնան»:
Այսօր ժամը 11-ին ԱԺ տարածքում տեղի կունենա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողություն. ծաղկեպսակ կտեղադրվի հուշարձանի մոտ: ԱԺ նախագահը և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներն ամեն տարի այդ օրն այդպես են հարգում զոհերի հիշատակը:
Արդեն մի քանի օր է՝ Կապանի «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունում տեղի են ունենում խմորումներ, որոնց պատճառը թանկարժեք սարքավորումների գողությունն է: Տնօրինությունը, ըստ կապանցիների, այս պատճառաբանությամբ է ազատում հիմնականում արտադրական բաժնի աշխատակիցներին:
«Ընկերուհի չունեմ, կին կամ, առավել ևս, երեխաներ աշխարհի ոչ մի երկրում չունեմ: Սա և ժամանակի, և իմ դիրքի խնդիրն է: Օրինակ, իմ ընկերների դեպքում ամեն բան ավելի հեշտ է եղել: Իմ ընկերներն իրենց սիրելիներին ճանաչել են մինչև հայտնի դառնալը: Իսկ իմ պարագայում ամեն ինչ մի փոքր այլ է: Աղջկա մոտ իմ մասին կարծիքը ձևավորվում է թե դրական, թե բացասական եթերից: Նա մինչ ինձ ճանաչելն արդեն ունի իմ մասին իր պատկերացումները: Բայց իրականում այն, ինչ ես եմ ցույց տալիս բեմում, իմ բնությունից շատ տարբեր է»:
ՀՀԿ խոսնակը նշել է, որ այսօրվա նիստում վարչապետի փոփոխության հարցը չի քննարկվել, ինչպես գրում է մամուլը։ Նա նաև վստահեցրել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե փոխվարչապետի պաշտոնը հանձնվելու է ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանին։
Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով պարտության մատնեց «Ռոստովին» ու վաստակած 22 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական:
Միլանի դատարանը այսօր Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին չորս տարվա ազատազրկման է դատապարտել` հարկերից խուսափելու համար։
Հոկտեմբերի 28-ին Արմավիրի մարզի Խորոնք գյուղական համայնքում տեղի կունենան գյուղապետի նոր ընտրություններ: Այս համայնքում սեպտեմբերի 9-ին անցկացվել էին գյուղապետի հերթական ընտրություններ, որոնց արդյունքներով քվեարկված երկու թեկնածուները` ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող գյուղապետ, հանրապետական Սարգիս Նահապետյանը և ինքնաառաջադրված անկուսակցական, Վաղարշապատի արհեստագործական ուսումնարանի ֆիզղեկ Արային Աբասյանը, ստացել էին 662-ական քվե:
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցել է «Վոլգայի» և «Կրասնոդարի» երիտասարդական թիմերի հանդիպմանը:
Մեղադրողը՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը, իր մեղադրական ճառում միջնորդել էր Վ. Գասպարիի նկատմամբ տուգանք նշանակել 50 հազար դրամի չափով: Իսկ Վ. Գասպարիի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:
ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած մշակութային միջոցառումները, տրամադրած գումարները բավական չեն ոլորտը կենդանի պահելու համար: Այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց նկարիչ Արա Հայթայանը:
Ես ուզում եմ անկեղծ լինել. հրաշքներ չեն լինում, փրկիչներ չեն լինում, բայց նա կաներ առավելագույնը, որպեսզի Հայաստանին ետ պահեր սխալ քայլերից։ Մենք այնպիսի ճակատագրական պահեր ենք ապրում, ՀՀ-ն այսպիսի ծանր վիճակում երբեք չի եղել, որովհետև 70 տարի պաշտպանված է եղել, մենք մոռացել էինք այն ծանր տարիները, երբ մենակ էինք, և մեզ հոշոտում էին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Թենիսի տապան-2012» թենիսի միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի գլխավորությամբ:
Գերմանիայի ու Իսպանիայի իշխանությունները դադարեցրել են Novartis դեղարտադրող ընկերության որոշ պատվաստանյութերի վաճառքն ու շրջանառությունն իրենց երկրների տարածքում: Ինչպես հաղորդում է Euronews-ը, նշված երկրներն այդ որոշումը կայացրել են՝ առանց սպասելու պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին ստուգումների արդյունքների ստացմանը: Ավելի վաղ նման որոշում էին կայացրել նաև Իտալիան, Ավստրիան ու Շվեյցարիան:
« Շատ հեշտ է տնտեսական ձախողումների ֆոնին խաղալ ազգային զգացմունքների վրա։ Բայց դա բնավ լավ ճանապարհ չէ: Կա շատ ավելի դժվար, բայց ազնիվ ճանապարհ` որպես նպատակ ձևակերպել Հայաստանի և Ղարաբաղի հզորացումը, ինչից վերջին տարիներին անշեղորեն հեռանում ենք: Ցավոք»:
Microsoft ընկերությունը ներկայացրել է Windows 8 օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը: Ընկերության նմանատիպ շնորհանդեսներ կայացել են աշխարհի ավելի քան 40 երկրներում:
Ավտոբուսի մեջ եղել է 16 հոգի։ Հաղորդվում է, որ վարորդները տեղում զոհվել են։
Թողարկվել է Skype ծրագրի 6.0 տարբերակը Windows և OS X օպերացիոն համակարգերի համար: Այս մասին հայտնում է Skype-ի պաշտոնական բլոգը: Այսուհետ Skype կարելի է մուտք գործել Microsoft-ի ծառայություններում կամ Facebook-ում առկա ձեր անունով և գաղտնաբառով: Նոր օգտագործողներն այս կերպ կարող են շրջանցել Skype-ում գրանցման գործընթացը:
Նաիրա Զոհրաբյանը Վարդան Օսկանյան չէ, նա միշտ հրապարակային դաշտում արտահայտել է ԲՀԿ-ի դիրքորոշումը, և սա, թերևս, առաջին դեպքն է, երբ Զոհրաբյանի ասածը կուսակցության կողմից որակվում է՝ որպես «անձնական»: Հնարավոր է, իհարկե, այս իրավիճակի պատճառն այն է, որ Նաիրա Զոհրաբյանը դեմ լինելով որևէ ձևաչափով Ս. Սարգսյանին սատարելուն, այսկերպ իսկապես արտահայտել է իր անձնական տեսակետը: Սակայն կարևոր է ԲՀԿ-ի արձանագրումը: Գագիկ Ծառուկյանին որպես նախագահի թեկնածու՝ կուսակցությունն առայժմ պաշտոնապես չի համարում:
Գվարդիոլան «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման հարցով բակացությունների ժամանակ պահանջել է վաճառել հիմնական կազմի 4 ֆուտբոլիստների՝ Դանի Ալվեսին, Խերարդ Պիկեին, Դավիդ Վիլյային և Սեսկ Ֆաբրեգասին:
Ճապոնական Ortus Technology ընկերությունը ներկայացրել է 9,6-դյույմանոց էկրանը, որում հաշվվում է 3840 հորիզոնական և 2160 ուղղահայաց պիկսելներ: Հաղորդվում է, որ դա աշխարհի ամենափոքր էկրանն է:
«Էկոլուր» հասարակական կազմակերպությունը կմիանա բնապահպանության նախարարին և նրա աշխատակազմին քրեական պատասխանատվության կանչելու հայտարարությանը, երբ ունենա համապատասխան իրավական հիմքեր:
Իմ դատական նիստերին պարբերաբար ներկա են գտնվել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները և նրանց ևս հայտնի է որոշ մանրամասնություններ, առաջարկում եմ խոսել նրանց հետ և հետևություններ անել թե Հայաստանում իրավական մարմինները ինչ գործառույթ են իրականացնում և ինչպես են աշխատում:
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ նախնական դատական նիստ Երևանի Աբովյան 4 հասցեում «Միլանո» խանութի նախկին սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցադիմումի գործով:
Հոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բուենոս Այրես:
ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ սեպտեմբեր ամսվա արդյունքներով, տեղեկացնում է լիգայի պաշտոնական կայքը:
Հոկտեմբերի 25-ին կայացավ «Գծին հետևող ռոբոտ» մրցույթը, որին մասնակցում էին դպրոցականներից կազմված 7 թիմ` 3 թիմով հանդես եկավ «Այբ» ավագ դպրոցը, 1 թիմով` Ախթալայի թիվ 1 դպրոցը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ներկայացրեց 2 թիմ, իսկ Պոլիտեխնիկի հենակետային վարժարանը` 1 թիմ:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին առաջադրված պահանջը՝ տրամադրել ապամոնտաժման աշխատանքերի իրականացման իրավական հիմքեր, մնաց անպատասխան, հորդորները՝ դադարեցնել ապամոնտաժման աշխտանքները մինչև իրավական հիմքեր տրամադրելը, հաշվի չառնվեցին: