Մեր տնտեսական կյանքում ոչինչ չի կատարվում: Այսինքն` արտառոց ոչինչ չկա: Արդեն մի քանի շաբաթ է` հայրենի իշխանություններն անձնուրաց պայքարում են «ատկատի» դեմ:
Որևէ ժամանակաշրջանում և որևէ երկրում հասարակությունը չի հավատացել իշխանությանը:
Խմբագրություն էին դիմել Սայաթ-Նովա 23 և 25 շենքերի բնակիչները, ովքեր բողոքում էին Երևանի քաղաքապետարանի կողմից ամիսներ առաջ թույլատրված հերթական ապօրինության դեմ, որի պատճառով այսօր բնակիչները կարող են զրկվել փողոց դուրս գալու ամենակարճ ճանապարհից:
Ռուսաստանը ներկայումս նման նվաստացումներ հանդուրժելու պատրաստ չէ, և, անշուշտ, դա բերեց լրացուցիչ լարման:
Ստացվում է, որ ՀՀ էներգետիկայի նախարարը, այսինքն` ՀՀ իշխանությունը, սուտ խոսելով՝ թաքցնում է Հայաստանի Հանրապետության սեփականության վաճառքը կամ տրամադրումը մեկ այլ պետության: Ու այս պայմաններում իշխանությունը գնում է նախագահական ընտրությունների, հասարակությանը համոզելու, որ ընտրեն Սերժ Սարգսյանին: Եթե Արմեն Մովսիսյանի հայտարարություններն իր անձնական նախաձեռնությունն են, ապա ընտրություններից առաջ նա ուղղակի աշխատում է Սերժ Սարգսյանի դեմ:
«Ավստրալիայի ամենամեծ նահանգի օրենսդիր խորհուրդը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Դա շատ ավելին է, քան երբեւէ արել է Հայաստանի Հանրապետությունը իրավական առումով: Ուրախ եմ միայն, որ Ավստրալիայի կառավարությունը հակասահմանադրական չի համարել օրենսդիր մարմնի կողմից նոր պետության ճանաչումը: Սերժ, Տիգրան, Հրայր` ի՞նչ եք մտածում»:
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրավերով Արցախում Աստղացուցարան (Պլանետարիում) կառուցելու նախագծի շրջանակներում Ստեփանակերտ էին այցելել Մեծ Բրիտանիայի Թագավորական ճարտարապետական ինստիտուտի անդամ, համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ ճարտարապետ-դիզայներ Միշել Մոսեսյանը և Կանարյան կղզիներում տեղակայված Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր, ճանաչված աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 25-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.13 դրամ: Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը աննշան թանկացել է՝ 0.03 %-ով: Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 2.95 մլն. դոլար:
«Իհարկե, շատ կարևոր է, որ մենք 184 երկրների շարքում հայտնվել ենք 32-րդ տեղում, դա բավականին լուրջ առաջընթաց է մեզ համար։ Բայց վերլուծությունները, որ կատարում ենք, տեսնում ենք, որ դեռևս շատ անելիքներ ունենք»,- կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Սիբիրյան խոցի նոր դեպքեր Հայաստանում չեն գրանցվել: Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում շարունակվում են բակային համայցերը, լաբորատոր հետազոտություններն ու կանխարգելիչ, հակահամաճարակային միջոցառումները կապված բնակչության շրջանում արձանագրված սիբիրյան խոցի դեպքերի հետ:
Պենելոպա և Մոնիկա Կրուզներն աշխատում են իրենց անձնական հավաքածուի վրա: Քույրերը թողարկելու են իրենց անձնական ներքնազգեստի հավաքածուն Agent Provocateur բրենդի համար: Մինչ նրանք ամբողջությամբ կտրվեին այդ աշխատանքին, արդեն իսկ հասարակությունը տեղյակ էր, որ պետք է իսպանացի քույրերից ակնկալի օրիգինալ աշխատանքներ: «Ես այնքան ուրախ եմ: Իմ և Մոնիկայի համար սա նոր արկած է:
Թուրքիայում միանշանակ ամենակարդացվողը քաղաքական թեմաներով հոդվածներն են: Մեզ մոտ Ձեր մատնանշած թեմաներն այնքան էլ կարդացվող չեն:
Եթե սրանից ամիսներ առաջ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, իշխող կուսակցությունը խոստանում էր հազարավոր աշխատատեղեր ստեղծել, ապա այսօր խոսք է գնում կրճատումների մասին։
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, տուժածներն են` Կամո Ղահրամանյանը (50 տ.), Արման Ղազարյանը (40 տ.), Արման Գրիգորյանը (25 տ.), Արսեն Հայրապետյանը (30 տ.), Նահապետ Բադալյանը, Վոլոդյա Մաթևոսյանը, Սիրակ Թովմասյանը, էդիկ Սուքիասյանը (30 տ.) և Ռոբերտ Առաքելյանը (53 տ.):
Լոնդոնի «Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը պատմել է ակումբի ֆինանսական վիճակի բարելավման մասին, ինչպես նաև նշել է, որ թիմը պատրաստ է պայքարել տիտղոսների համար:
«Ցավոք, մեր կառավարությունը գնում է իրավիճակային լուծումների, մեր կառավարությունը չի առաջնորդվում սկզբունքներով: Ես ձեզ երաշխավորում եմ հարգելի պատգամավորներ, հարգելի կառավարության ներկայացուցիչներ, մեկ տարի հետո այս օրենքը նորից չի գործելու: Դուք, իհարկե, գալու եք, նոր բացատրություն եք տալու, նոր պարզաբանումներ եք տալու»:
«Նկատեք, որ հունգար ժողովուրդը, հասարակությունն իրենց շատ արժանավայել են պահել: Ինձ մի քանի նամակներ են եկել հունգարացիներից, որոնք ափսոսում էին իրենց իշխանությունների արարքի համար: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք կհետևե՞ն չեխական բանաձևին նման այլ բանաձևեր եվրոպական երկրներում, դժվար է ասել: Բայց մի բան հաստատ է՝ վերաբերվել այս երևույթին այլ կերպ` կարող են միայն ադրբեջանցիները»,- նշեց Ալ. Իսկանդարյանը:
«Նախ՝ Հայաստանի ընդդիմությունը հստակ չէ. այսօր ընդդիմություն է, երեկ իշխանություն էր, և գաղափարախոսական տարաձայնությունների պատճառով չէ, որ դառնում են ծրագրային ընդդիմություն կամ ինչ-որ հարցերով իրար չեն հասկանում: Այսօր այլ բանի շուրջ պետք է համախմբվել: Այսինքն՝ նույնիսկ իշխանություն և ընդդիմություն մակարդակից ավելի բարձր՝ ազգային շահեր, մարդու իրավունքներ»:
Ներկայում ապացուցողական բժշկությունը` որպես բժշկական կրթության, բժշկագիտության և կլինիկական մտածելակերպի ժամանակակից ոճ, վստահորեն ներառված է աշխարհի շատ երկրների առողջապահության համակարգերում:
«Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները չպետք է մտահոգված լինեն, որ սա իրենց համար ծախսատար է լինելու։ Մինչև դեկտեմբերի 1-ը ՊԵԿ մարմիններ դիմելու դեպքում նրանք կարող են օգտվել այս ծառայությունից»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Եթե առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ, ապա ես էլ պաշտոնապես հիմա հայտարարում եմ, որ Տիգրան Սարգսյանը շարունակում է մնալ ԱԺՄ անդամ, իսկ դրանից հետևում է, որ նա պարտավոր է պաշտպանել իր կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց` արդյոք ՀՀ կառավարությունն ունի՞ վերլուծություն, թե որքան հանցագործություններ են կատարվում հենց այն պատճառով, որ մարդիկ այցելում են այդ հաստատությունները, և արդյո՞ք հավասարակշռել են այդ շահերը:
ՓՄՁ-ներն ամենաարագ զարգացող ոլորտն են Հայաստանում։ Ըստ Մեդիամաքսի, այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։
Պորտուգալացի մասնագետը հիացած չէր նաև դարպասապահի նախորդ հայտարարությունից, երբ Կասիլյասը խոստացել էր «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ աջակցել Սերխիո Ռամոսին:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Երեկ անուղղակիորեն հաստատվել են տևական ժամանակ քաղաքական շրջանակներում ու մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև բանակցություններ են ընթանում առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու շուրջ: Այդ տեղեկությունների համաձայն, գործող նախագահ Սերժ Սարգսյանին ընտրություններում սատարելու դիմաց ԲՀԿ-ն պահանջում է վարչապետի պաշտոնը, ինչին Ս. Սարգսյանը չի համաձայնվում:
Առողջապահության ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ շարունակական աշխատանքը հրամայական է բոլոր երկրների համար:
Ուժեղ է այն մարդը, ով ստույգ գիտի, թե ո՞ւր է գնում, ինչո՞ւ է արթնանում և իր հետևից ո՞ւր է տանում մարդկանց:
«Նախընտրական պայքարը մեկնարկել է: Սկսել է կուլիսային պայմանավորվածությունների շրջանը: Այն, որ իշխանական դաշտից կառաջադրվի գործող նախագահը, ենթադրելի է: Ամենամեծ ինտրիգը ԲՀԿ-ն է, թե ինչպես «Բարգավաճը» կմասնակցի ընտրություններին. կառաջադրի՞ ԲՀԿ-ն իր թեկնածուին, թե՞ կսատարի գործող նախագահին: Նշեմ, որ ԲՀԿ-ն, սակայն, շատ է ձգձգում իր մասնակցության ֆորմատը: Պատճառն այն է, որ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներն այս պահին ակնհայտ են»:
«Մենք գործ ունենք կիսատ-պռատ ժողովրդավարության հետ՝ Հայաստանում, և ընդհանրապես ոտնահարված ժողովրդավարության հետ՝ Ադրբեջանում: Այսպիսի երկրների միջև հաշտություն կայացնելը գրեթե անհնար է»,- ասաց ԱԻՄ նախագահը: