Բաժիններ՝

Հայաստանը պատրաստվում է անցնել «ջրային բարեփոխումներից» «ջրային վերափոխման»

Դիլիջանում, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, անցկացվել է «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» խորագրով աշխատաժողովը։ Հայտնում են Ջրային կոմիտեից։
Քննարկման առանցքում ջրային ոլորտի առաջիկա անելիքների հիմնական դրույթներն էին՝

  • խմելու ջրի շուրջօրյա հասանելիություն,
  • ոռոգման ջրի հասանելիության ընդլայնում և չօգտագործվող հողերի արդյունավետ ներգրավում,
  • ջրամբարների կառուցում և ջրային պաշարների կուտակում,
  • կեղտաջրերի մաքրումը՝ ոչ թե բացառություն, այլ կանոն,
  • ջրի սակագին և համակարգի ծախսարդյունավետություն,
  • ջրի շուկայի ձևավորում և մասնավոր ներդրումների խթանում,
  • «ջրային ոլորտի բարեփոխումներից» անցում «ջրային վերափոխման»։

Օրակարգում էր նաև ևս մեկ կարևոր ուղղություն՝ հողի և ջրի կառավարման փոխկապակցումը՝ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի ինստիտուցիոնալ վերափոխմամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր Հողի և ջրի կոմիտեի ձևավորմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930