Բաժիններ՝

Քարաբերդում հրդեհ է բռնկվել․ այրվել է 700 հակ անասնակեր

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։01-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաբերդ բնակավայրի առաջին փողոցի 8-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։05-ին, մարվել՝ 17։38-ին։ Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը մոտակա բնակավայր։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է համայնքի կոմունալ ծառայության 1 տրակտոր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930