Խորհուրդ եմ տալիս իմ գործընկեր լրագրողներին ձեռնպահ մնալ նման գործելաոճից և չխախտել լրագրողական պրոֆեսիոնալիզմի ոսկե կանոնը՝ չփորձել խմբագրել, կամ խեղաթյուրել որևէ մեկի խոսքը»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Հայնց Ֆիշերին՝ Ավստրիայի Ազգային տոնի կապակցությամբ:
2002թ. Եվրոպայի Խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության պահից սկսած, ավելի քան 10 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցերով պետությունից պահանջվել է 15 309 867,30 ԱՄՆ դոլար փոխհատուցման գումար:
Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա ծռեր թիվ 2 նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր: Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից, երկու տուժածներն էլ գիտակցության մեջ են:
168.am-ին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ տուժած Վոլոդյա Մաթևոսյանն ունի բազմակի կոտրվածքներ և գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա։ Մնացած 8 տուժածներիի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Տուժածներից 7-ն այսօր վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվեն բաժանմունքներ։
«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանի խոսքերով՝ Սարի թաղի բնակիչները ոչ լսել են լսումների մասին, ոչ էլ մասնակցել են դրանց. «Նախագծում գրված է, որ ոչ մի ազդեցություն շրջակա միջավայրի վրա չի լինի»:
ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, և մի խումբ պատգամվորներ այսօր այցելել են Երևան քրեակատարողական հիմնարկ, ժողովրդական լեզվով ասած` ԿԳԲ-ի պադվալ, ծանոթանալու այդ հաստատությունում կալանավորների պահման պայմաններին:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Ամերիկյան դոլարն առաջարկվել է նույն փոխարժեքով` 1դոլար/406.20 դրամ, սակայն պահանջարկը չի գերազանցել 406 դրամը: Բանկերը դոլար գնում են միջինը 404.30 դրամով, վաճառում 407.33 դրամով:
Սանկտ Պետերբուրգում Չիգորինի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվում է արագ շախմատի մրցաշար, որին մասնակցում են 173 շախմատիստներ:
«Մեր քաղաքական որոշումն այս առումով արդեն կայացվել է, նույնիսկ հարկ էլ չեմ համարում գնահատական տալ»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) նախկինում մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը՝ անդրադառնալով օրերս ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի կողմից արված հայտարարությանը։
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրենության նախագահ է նշանակվել Յուրի Գուսևը: Նման որոշում է ընդունել Բանկի Խորհուրդը: Այս մասին տեղեկացնում է Մեդիամաքսը։
Կենտրոնական բանկի նախագահի հոկտեմբերի 19-ի որոշումով գրանցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի «Սպիտակ» մասնաճյուղը:
ՀՀ բնապահապանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել (չեղյալ է համարվել) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 2012 թվականի օգոստոսի 23-ի թիվ ԲՓ 70 դրական փորձագիտական եզրակացությունը:
Պիկեն անդրադարձել է ՈւԵՖԱ-ի վարկածով անցած մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ Ինյեստայի հայտարարությանը, ով Չեմպիոնների լիգայի ֆավորիտների թվում նշել էր Միլանի «Ինտերի» անունը:
«Ես ցանկանում եմ նշել, որ Հայաստանը վերջին ժամանակներում իրեն դրսևորեց որպես հզոր բանկային համակարգ ունեցող երկիր»,- այսօր ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով «ԱՊՀ Դրամական փոխանցումներ» անվանումը կրող համաժողովի բացման արարողությանը:
«Լսելով իմ բհկական գործընկերների բազմազան ու բազմապիսի տեսակետները գալիք նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ, հետևյալ հարցն է ծագում. ԲՀԿ-ում անձնական տեսակետներից մինչև պաշտոնական դիրքորոշում ՄԵԿ ՔԱ՞ՅԼ Է, ԹԵ՞ ՄԵԾ ԱՆԴՈՒՆԴ…»:
168.am-ը ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ են այն լուրերը, որ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում ինքը ռոտացիոն կարգով փոխարինելու է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանին:
Այսօր ԱԺ ճեպազրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանին տված իր հարցազրույցում հնչեցրած հայտնի հայտարարությունների առնչությամբ ՀՀԿ-ական պատգամավորների կողմից իր հասցեին հնչող գնահատականներին, ասաց.
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳալուստՍահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել էր փոխվարչապետների պաշտոնների ավելացման հետ կապված փոփոխությունների նպատակով սահմանադրական հանրաքվե անցկացման մասին տեղեկատվությունը:
Ճկույթը կտրած դատապարտյալի` Կարեն Թառոյանի մասին տեղեկություններ ստանալու համար «Pastinfo.am»-ի թղթակիցը դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն: Նախարարությունից «Pastinfo.am»-ի թղթակցին տրամադրած տեղեկությունների համաձայն՝ դատապարտյալ Կարեն Հրաչի Թառոյանը պարզվում է՝ ճկույթ մատը կտրելու, ինքնավնասում կատարելու սովորույթ ունի, իսկ երկրորդ դատվածության ընթացքում հասցրել է իր կամոք «շրջագայել» Հայաստանի գրեթե բոլոր ՔԿՀ-ներում: Վարքագծի հետ կապված խնդիրներ ունենալու համար դատապարտյալի նկատմամբ բազմիցս խիստ նկատողություն է հայտարարվել:
Դերասան Հովհաննես Ազոյանի կինը` Մերի Ազոյանն, օրեր առաջ ամուսնու ֆեյսբուքյան էջում տեղադրել է իրենց երկրորդ փոքրիկի առաջին` ուլտրաձայնային սարքավորման միջոցով արված լուսանկարներից մեկը:
Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովում տեղի է ունեցել Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանի հանդիպումը Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ:
ԼՂՀ ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու պատրաստակամության մասին ադրբեջանական կողմի հայտարարություններն անհեթեթ են։ Այդ մասին, ըստ news.am-ի` հոկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում նշել է ԼՂՀ-ի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։
Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը, ով երկար տարիներ հաջողությամբ հանդես է եկել Ա սերիայում, կարծիք է հայտնել «Միլանի» ներկայիս վիճակի մասին:
Ազատախոհության համար Սախարովի անվան մրցանակը այս տարի շնորհվել է երկու իրանցիների` փաստաբան Նասրին Սոթուդեին և կինոռեժիսոր Ջաֆար Փանահիին։ Երկու գործիչները առաջին իրանցիներն են, որոնք արժանանում են Եվրախորհրդարանի հեղինակավոր մրցանակին։
Mail.ru Group ընկերության հասույթն այս տարվա երրորդ եռամսյակում կազմել է 4.965 միլիարդ ռուբլի, որը 36.5%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։ Այս մասին նշվում է ընկերության ֆինանսական հաշվետվության մեջ։
«Շիրակ կենտրոնի» տեսանյութերից թեև կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսի պայմաններում են ապրում հարյուրավոր աղքատ և անօթևան ընտանիքներ, սակայն տնակներում տիրող խոնավության գարշ մթնոլորտը հնարավոր չէ տեսանյութերից զգալ, դրա համար պետք է երբևիցե այցելել այդ տնակները:
«Մեր նպատակն է հանրապետությունում ստեղծել նման լաբորատոր փորձագիտական ցանց, առանց որի եզրակացության՝ որևէ արտադրանք չի մատուցվի հանրությանը»,- ասել է Տիգրան Սարգսանը:
«Երևանի նախկին քաղաքապետեր` Երվանզ Զախարյանը, Գագիկ Բեգլարյանը, Կարեն Կարապետյանը և ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը պետք է ներգրավվեն քրեական գործում` որպես անմիջական մասնակիցներ, քանզի վերջիններիս թողտվությամբ է շարունակվում Երևան քաղաքի մշակութային և ճարտարապետական դիմագիծը այլանդակվել և անմեղ «զոհեր» ունենալ»:
«Մենք պետք է Երևան քաղաքում ընտրենք համարակալված փողոցներից որևէ մեկը: Նախապատվությունը կտանք այնպիսի փողոցի, որտեղ եզդիական համայնք կա: Ամենայն հավանականությամբ, այդ փողոցը կլինի Նուբարաշեն համայնքում»,- 168.am-ին ասաց Բորիս Մուրազին: