Իշխանությունը կատարվածը կարող է օգտագործել հետագա PR կամպանիաների համար: Ասենք, եթե որոշում կայացվի 2013 թվականի գարնանը Երևանի ավագանու ընտրություններում Տարոն Մարգարյանի փոխարեն քաղաքապետ դարձնել մեկ ուրիշին, «համապատասխան մարմինները» կարող են հիշել այս միջադեպը և «պարզել», որ ողբերգությունը տեղի է ունեցել Տարոն Մարգարյանի հանցավոր անփութության կամ պաշտոնական դիրքի չարաշահման արդյունքում: Վազգեն Խաչիկյանի ականջը կանչի:
Երգչուհու խոսքով, Գարիկի հետ երկար տարիների ընկերությունն է միմյանց կապում, բացի դա, ունեն նույն երաժշտական ճաշակը, նույն դիրքորոշումները, աշխարհայացքը:
Միլանի համանուն թիմի նախկին հայտնի ֆուտբոլիստ Ալեսանդրո Կոստակուրտան ասել է, որ, չնայած շրջանառվող լուրերին, գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու առաջարկ «Միլանից» իրեն ոչ ոք չի ներկայացրել։
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաստատեց շրջանառվող այն տեղեկությունները, ըստ որոնց՝ իշխանությունը պատրաստվում է սահմանադրական հանրաքվեի միջոցով փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ և կառավարության կազմում սահմանել փոխվարչապետերի ինստիտուտ՝ ընդլայնված լիազորություններով:
Ռուսաստանում գործող ռազմավարական զարգացումների կենտրոնը պատրաստել է նոր զեկույց` ռուսաստանցիների քաղաքական տրամադրությունների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է «Նովոստի» ռուսաստանյան տեղեկատվական գործակալությունը: Ըստ զեկույցի՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում բողոքական շարժումը թուլանում է, սակայն իջնում է նաև իշխանության վստահության վարկանիշը:
Վերջապես, ժամանակն է, հատկապես հաշվի առնելով ամենաբարձր մակարդակով վերջերս առավել բաց հնչած քննադատությունները, որ կառավարությունը վճռականություն ցուցաբերի և իրականացնի տնտեսությունը ծանր վիճակից դուրս հանելու համար այդքան անհրաժեշտ խորքային բարեփոխումները, առաջին հերթին՝ հարկային վարչարարության ոլորտում:
Մնացած շաբաթների ընթացքում Ֆեդերերը դեռ կարող է վաստակել 1500 միավոր և տարին ավարտել առաջին հորիզոնականում, եթե Ջոկովիչն անհաջող հանդես գա, իսկ Ռոջերը մինչև վերջ պայքարի, այդ թվում՝ Ամփոփիչ մրցաշարի ժամանակ։
«Ты трус, ты раб, ты армянин»,- գրում էր Ալեքսանդր Պուշկինը: Հայաստանի քաղաքական վերնախավն ամեն ինչ անում է ռուս դասականի` մեր ինքնությունը, մեղմ ասած, չշոյող այս տողերը հիմնավորելու համար:
ՀԺԿ վարչության քարտուղար, ՀԱԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանից 168.am-ը հետաքրքրվեց` արդյոք համամի՞տ եք ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե` «երբ կան ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, հատկապես` եթե նրանք համագործակցեն, ապա դա դառնում է այս իշխանության համար մղձավանջ: Եվ հնարավոր է քաղաքական երկու այս խոշոր ուժերի համադրմամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին»:
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա ծռեր թիվ 2 շենքում վերելակ է ընկել. կան զոհեր ու վիրավորներ:
Մեր օրերի ամենահայտնի մարզիչներից մեկի ղեկավարությամբ աշխարհի չեմպիոններ են դարձել այնպիսի անվանի բռնցքամարտիկներ, ինչպիսիք են Էվանդեր Հոլիֆիլդը, Խուլիո Սեզար Չավեսը, Լենոքս Լյուիսը, Օսկար դե լա Խոյան և այլն։
«Զինված ուժերը կոչված են պաշտպանելու մեր ժողովրդին, բայց զինված ուժերում կան ստորաբաժանումներ, որոնց գործողությունից է անմիջականորեն կախված մեր ժողովրդի ապահովությունը: Եվ այդպիսի ստորաբաժանումներից է, իհարկե, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Կ. Թառոյանն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, նրան ցուցադրվել է համապատասխան բժշկական օգնություն: Հավելենք, որ Կ. Թառոյանը գտնվելով «Նուբարաշեն», «Սևան», «Արթիկ», «Գորիս», «Վանաձոր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, խիստ բացասական է բնութագրվել և ընդհանուր առմամբ 20 անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի: Ավելին, ամիսներ առաջ, պատճառաբանելով մոր և կնոջ լարված հարաբերությունները, կտրել էր ձախ ձեռքի ճկույթի միջին հատվածը:
Հայ աշակերտները մեդալներ են նվաճել Հարավային Կորեայում անցկացվող Աստղագիտության միջազգային օլիմպիադայում: Նրանք նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սան Գևորգ Մարտիրոսյանը, ում տրվել է նաև հատուկ դիպլոմ` օլիմպիադայի ամենաբարձր արդյունքի համար:
«Ահմեդ Դավութօղլուի «զրո խնդիր հարևանների հետ» ռազմավարությունը իրականում հանգեցրել է «բազում խնդիրներ հարևանների հետ» իրավիճակին և վկայում է Թուրքիայի մեծ հավակնությունների ու համեստ հնարավորությունների մասին: Այս իրավիճակում Թուրքիայի հետագա ներգրավվածությունը տարածաշրջանային գործերում, ինչի մասին ակնարկում են որոշ թուրք գործընկերներ, կնշանակի Թուրքիայի ներքաշում բազում հակամարտություններում»,- նշել է Սաֆարյանը:
ԵՄ «Թվինինգ» ծրագրի փորձագետները երկարատև համագործակցություն են սկսել ՊԵԿ-ի հետ` մաքսային ընթացակարգերի ուսումնասիրման, պարզեցման և մաքսային ծառայողների աշխատանքային որակը բարելավելու ուղղությամբ: Ուսումնական կենտրոնի ստեղծումից ի վեր այստեղ պարբերաբար դասախոսում են Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) անդամ պետությունների մասնագետները:
«Փրկենք Թեղուտը», «Թռչկան», «Խոսրովի արգելոց», «Ջերմուկը հանք չի դառնա» քաղացիական նախաձեռնությունները պահանջում են քրեական գործ հարուցել այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ում մեղքով տուժել է բնությունը: Ներկայացնում ենք նախաձեռնությունների հայտարարությունն ամբողջությամբ:
«Լադա Կալինա» սերիայի նորացված մեքենաները վաճառքի կհանվեն հաջորդ տարվա ամռանը։ Այս մասին նշում է «ԱվտոՎԱԶ»-ի պաշտոնական պարբերականը։ Պիլոտային սերիան կհայտնվի արդեն մինչև այս տարվա վերջ։
Կասպերսկու լաբորատորիայի հրապարակած տվյալների համաձայն` 2012թ. առաջին եռամսյակում Հայաստանն ինտերնետային վտանգների ենթակա երկրների շարքում գտնվում է առաջատար դիրքերում` 3-րդ հորիզոնականում: Ցուցակում առաջին տեղում է Տաջիկստանը, երկրորդում` Ռուսաստանը, չորրորդում` Ղազախստանը, հինգերորդում` Ադրբեջանը, և այլն:
«Ինչպես հաճախ է պատահում «գլամուրային» գործիչների հետ, Օսկանյանն ընկավ մեծ սկանդալի մեջ և այլևս ԲՀԿ-ին տալու բան չունի, բայց վերցնելու մեծ ախորժակ ունի: Ահա այս մոդելը բնության մեջ հայտնի է` որպես մակաբուծություն»:
«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ այսօր Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի ունեցած կիսակառույց շենքի փլուզումից տուժածներից 9 հոգի այս պահի դրությամբ գտնվում է իրենց հիվանդանոցում:
«Միլանի» նախկին ֆուտբոլիստ Դեմիտրիո Ալբերտինին կարծում է, որ «ռոսոներին» չպետք է պաշտոնանկ անի թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին:
«Մեր խնդիրն արտագաղթի հարցը լուծելն է, որը ներքին հարց է, կապ չունի Ադրբեջանի կամ Ղարաբաղի հետ, դա իշխանության գործունեության հետևանքն է: Հայաստանի թշնամին և սպառնալիքը ոչ թե Թուրքիան կամ Ադրբեջանն են, այլ ագահ և ոչ կոմպետենտ չինովնիկներն ու պաշտոնյաները, ովքեր չեն կարողանում լուծել սոցիալական, տնտեսական հարցերը, ինչի պատճառով չկա արդարություն, և մարդիկ արտագաղթում են»:
168.am-ի տեղեկություններով` Խանջյան 20 հասցեում կառուցվող շենքի սեփականատերը Մհեր Ավետիսյանն է, ով այժմ գտնվում է փախուստի մեջ: Վերջինս Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկն է, JOSE ռեստորանային համալիրի նախկին սեփականատերը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ համալիրը վաճառվեց մի քանի մարդկանց: Մամուլում սեփականատերերի շարքում նշվում էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի անունը:
Վրաստանի խորհրդարանը այսօր հաստատել է Վրաստանի նոր կառավարության կազմը` վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ: Նոր կառավարության կազմն այսպիսի տեսք ունի.
Հայաստանի մշակութային և հասարակական գործիչները հանդես են եկել նախաձեռնությամբ, որով պատրատվում են դիմել «Օսկար» կինոակադեմիային` առաջարկելով երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնում «Լավագույն հայկական ֆիլմ» մրցանակին և էկումենիկ ժյուրիի մրցանակին արժանացած «Եթե բոլորը» ֆիլմը, որը նաև ներկայացվել է «Օսկարի», ընդգրկվելով ընտրված 70 ֆիլմերի ցանկում, դիտարկել բացառապես որպես արվեստի ստեղծագործություն:
Ինչպես և սպասվում էր, «Doing business-2013»-ն ահագին ոգևորել է հայրենի իշխանություններին։ Այնքան, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է. «Այսօր մենք մտնում ենք աշխարհի լավագույնների 20 տոկոսի մեջ, բայց մեզ համար նպատակը պետք է լինի՝ մտնել առաջին քսանյակի մեջ, եթե ոչ՝ տասնյակի»։
«Անժիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը պատմել է, թե երբ որոշում կկայացնի պայմանագրի երկարաձգման հարցով:
Դուրս եկեք փողոց ու մարդկանց հարցրեք, նրանք ձեզ հարյուրավոր անուններ կթվարկեն, որոնք արժանի են դատապարտման: Զարմանում եմ, որ Վարդան Օսկանյանից են սկսել: Ինձ թվում է, որ այստեղ գործել է ռուսաստանյան իշխանություններից մեջբերված հայկական կրկնօրինակումը:
«Սերոբ Բոզոյանի կնոջ հարցազրույցը հիմք է քննչական մարմինների համար՝ նոր քրեական գործ հարուցելու: Ես հայտարարում եմ, որ եթե նույնիսկ դատախազությունը, կամ քննչական մարմինը այդ հարցազրույցում ասված հայտարարության հիման վրա քրեական գործ չհարուցի, մենք կվերցնենք այդ հարցազույցի նյութը և ինքներս մեր կազմակերպության կողմից հաղորդում կուղարկենք դատախազություն և քննչական ծառայություն»,- galatv.am-ին փոխանցել է իրավապաշտպան, Հելսինկյան ՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: