
Մշակութային միջոցառումների քանակը դեռ ոչինչ չի նշանակում

ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած մշակութային միջոցառումները, տրամադրած գումարները բավական չեն ոլորտը կենդանի պահելու համար: Այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց նկարիչ Արա Հայթայանը:
«Տեսում եմ` մշակութային միջոցառումներ են կազմակերպվում, գումարներ են տրամադրվում, երաժշտական միջոցառումներ են արվում…Դա, անշուշտ, չի բավարարում այդ ոլորտը պահելուն: Կերպարվեստում, որը, թերևս, ամենազարգացած ոլորտն է, գոնե ամենաքիչը չի արվում: Իսկ այդ ամենաքիչը` գոնե մեկ ցուցադրությունն է՝ առանց ժյուրիի, առանց որևէ ցանկապատերի»,- մեզ հետ զրույցում ասաց Արա Հայթայանը:
Ըստ նկարչի` չի կազմակերպվում, օրինակ, որևէ ֆորում, որի շրջանակներում կցուցադրվեն հայկական կերպարվեստը ոչ միայն Հայաստանում, այլև շատ այլ երկրներում: «Սա պետք է լինի երկրի ցանկությունը` տեսնելու, թե ինչ է արվել: Եթե չկա այս ամենը, ապա մենք այս թեմայի շուրջ չենք կարող խոսել: Եթե չկա այս ամենը, ապա ոլորտը մահվան է դատապարտված»,- ասաց նկարիչ Արա Հայթայանը:
Նկարչի հետ զրույցը կներկայացնենք «168 Ժամի» առաջիկա համարներից մեկում: