«Կոմբինատը սկսել է «փրթել» աշխատակիցներին»

Արդեն մի քանի օր է՝ Կապանի «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունում տեղի են ունենում խմորումներ, որոնց պատճառը թանկարժեք սարքավորումների գողությունն է: Տնօրինությունը, ըստ կապանցիների, այս պատճառաբանությամբ է ազատում հիմնականում արտադրական բաժնի աշխատակիցներին:

Կապանցիներից մեկը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե` «կոմբինատը սկսել է «փրթել» աշխատակիցներին»:

Մենք փորձեցինք որոշ մանրամասներ ճշտել ընկերության լրատվության հետ կապերի բաժնից, սակայն, մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին:

Հիշեցնենք, որ «Դինո Գոլդ մայնինգ քամփնին» կապանցի ընտանիքների հիմնական եկամտի աղբյուրն է:

 

 

Տեսանյութեր

Լրահոս