Մարկոս Պիզելլին՝ գոլային փոխանցման հեղինակ. Կուբանը հաղթում է Ռոստովին (տեսանյութ)
Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով պարտության մատնեց «Ռոստովին» ու վաստակած 22 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Կուբանի» մեկնարկային կազմում էր, իսկ մեր մյուս կիսապաշտպանը՝ Մարկոս Պիզելլին հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանին և 70-րդ րոպեին խաղադաշտ մտավ հենց Օզբիլիսի փոխարեն:
Մարկոսի հայտնվելով՝ «Կուբանն» առջևի գծում կտրուկ ակտիվացավ և հենց նրա հրաշալի փոխանցումից հետո Իվելին Պոպովը մեն-մենակ դուրս եկավ մրցակցի դարպասապահ Ստիպե Պլետիկոսայի առջև ու խփեց այս խաղի միակ և հաղթական գոլը: Նշենք, որ Արազ Օզբիլիսը նույնպես լավ հանդիպում անցկացրեց և ամենաակտիվներից էր իր թիմի կազմում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը