ՌԴ Պետդուման երեկ երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը, որով մեծացվում է անչափահասներին ալկոհոլային խմիչքներ վաճառելու համար նախատեսված տուգանքի չափը։
Հոկտեմբերի 29-ին ժամը 11.00-ին Ազգային ժողովի 334 սենյակում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջան: Հանրապետության ղեկավարը դիտել է Դիլիջանի թունելի ելքից մինչև քաղաքի ավտոկայարան ընկած միջպետական ավտոճանապարհի 12.8 կմ երկարությամբ վերանորոգվող հատվածը: Շինարարության աշխատանքները մեկնարկել են ս.թ. հուլիսի 28-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը:
«Նրանք, ովքեր պաշտոնյա էին այն ժամանակ` թե’ նախագահ, թե’ նախարար, իրենք շարունակեցին ու մինչ օրս շարունակում են այսպես, թե այնպես պաշտոնավարել: Եվ քանի դեռ մեր ժողովուրդը ու հատկապես նոր սերունդը չի հասել իր երկրում ազատության, արդարության ու ճշմարտության, չի կարելի ենթադրել, որ Հայաստանը կդառնա առաջատար երկիր, ըստ Սահմանադրության` ժողովրդավար, ինքնիշխան պետություն: Ճշմարտության փնտրտուքը պիտի շարունակվի և սա ժողովրդի ձեռքում է»:
«Հայաստանում այսօր ամենաշատ տարածված հասարակական երևույթներն են ծեսերը (ներողություն եմ խնդրում այդ բառը կիրառելու համար), տոները և սերիալները, որին գումարվում է Հանրապետականի բոցը»,- ասում է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը՝ բոց ասելով նկատի ունենալով վերջերս հաճախ հրդեհվող ՀՀԿ գրասենյակը։
«Այդ օրը լավ տրամադրությամբ բերեցի աշխատանքի, ինքն ասաց` հեռու չգնաս, էսօր շատ գործ ունենք: Ու ես գնացի գարաժ, ինքը գնաց նիստի: Նիստը սկսվեց 12:00-ին, ու էդ օրը 5-ից 10 պակաս խփեցին: Դա հոկտեմբերի 27 էր: 13 տարի ա` ամեն ինչը փոխվել ա; Արդարություն չկա»,- ասում էր Կարեն Դեմիրճյանի վարորդը:
Հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս դեպքի իրական հանցագործները չեն բացահայտվել, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե իրական հանցագործ ասելով` ի՞նչ նկատի ունեք, բայց կան հանցագործություն իրականացնողներ, ձերբակալվածներ: Պարզ է, որ սա այն դեպքն է, երբ կատարողը տեղում ձերբակալվել է, և ավելի բացահայտված է, ավելի ակներև է»:
Իտալացի հայտնի մասնագետ Մարչելո Լիպին իր առաջին տիտղոսն է նվաճել չինական Սուպերլիգայում՝ «Գուանչժոու» թիմի հետ դառնալով երկրի չեմպիոն:
Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում էին քաղաքական մի շարք գործիչներ և ՀՀ քաղաքացիներ` հարգանքի տուրք մատուցելու Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած Կարեն Դեմիրճյանի հիշատակին: Այնտեղ էր նաև Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիտա Դեմիրճյանը` իր թոռների և հարսի հետ:
Աշխարհի կենտրոնական բանկերը վերջին ժամանակներում վաճառում են ոսկին, Բրազիլիան և Ուկրաինան՝ գնում
Վազգեն Սարգսյանի տուն- թանգարանում տեղ են գտել Սպարապետի կյանքի տարբեր շրջաններից պահպանված իրեր, որոնք հուշում են նրա անցած ուղու մասին: Նրա ծննդավայր Արարատ գյուղում 2001թ. ստեղծված թանգարանում կարելի է հանդիպել մանուկ, պատանի, հասուն քաղաքական գործիչ, արձակագիր Վազգեն Սարգսյանին:
Ըստ Հմայակ Հովհաննիսյանի` Հոկտեմբերի 27-ից հետո «քաղաքական դաշտից հետևողականորեն դուրս մղվեցին այն դեմքերը և ուժերը, որոնք պատրաստակամ էին շարունակելու Կ.Դեմիրճյանի և Վ.Սարգսյանի գիծը: Արդեն 2003 թ. Կ.Դեմիրճյանի աթոռը (ԱԺ նախագահի.- Ա.Ս.) զբաղեցրեց մարդ, ում ռուսաստանյան վերլուծաբաններն անվանում են հայկական Յուշչենկո, իսկ 2007թ. ընտրություններին ըստ էության այն ուժերը, հոսանքները, ովքեր տարիներ շարունակ պաշտպանել են Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման առաջնայնությունը, ընհանրապես դուրս մղվեցին ԱԺ-ից»:
2012թ-ի հոկտեմբերի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78 մլն 470 հազար 764 ԱՄՆ դոլար 404.95 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 91 մլն 368 հազար 867 ԱՄՆ դոլար 406.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Հանրապետության ղեկավարը շուտափույթ ապաքինում և քաջառողջություն է մաղթել «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող մեծանուն դերասանին:
«Արմավիան» իրականացրել է և շարունակում է իրականացնել իր չվերթերը: Ամեն ինչ նորմալ է: Դա հերթական սուտն է, որի նպատակն անհասկանալի է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
Սանկտ Պետերբուրգում Չիգորինի հուշամրցաշարի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարում Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Սերգեյ Գրիգորյանցը 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր և բաժանեցին 10-18-րդ տեղերը:
Համաձայն Իսպանիայի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, երկրում գործազրկության մակարդակը երրորդ եռամսյակում հասել է 25.02%-ի՝ նախորդ եռամսյակի համեմատ աճելով 0.4 տոկոսային կետով:
ՌԴ նոտարական պալատի նախագահի խոսքով` իրենց երկրում էլ շատերի կողմից թերագնահատվում է նոտարի դերը, ստեղծվում են խոչընդոտներ, որպեսզի հնարավորինս նվազեցվի, բացառվի նոտարի մասնակցությունը տարաբնույթ գործարքների վավերացմանը: Դեռևս պահպանվում է այն թյուրընկալումը, թե նոտարը պարզապես «կնիք խփող է»:
ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօր Եռաբլուր` Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին այցելելու եկավ իր որդու և թոռնիկի հետ: Նրան ուղեկցում էին նաև երիտասարդ երկրապահներ:
Այսօր առավոտյան, ժամը 9:30-ին` առաջին պաշտոնյան, ով այցելեց Եռաբլուր` Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին` ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն էր: Նա Եռաբլուր էր եկել իր թոռնիկի հետ:
«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան պատրաստ է հունվարին տեղափոխվել «Յուվենտուս»։
«Կուբանի» կիսապաշտպան Ալեքսեյ Իոնովը խոսել է Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Ռոստովի» նկատմամբ տարած հաղթանակի (1։0) մասին։
Այսօր վաղ առավոտյան Եռաբլուր պանթեոնում Սպարապետ Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ ՀՀԿ-ի կողմից ծաղկեպսակ էր դրված: Սակայն ոչ ոք Եռաբլուրում չկար: Այնտեղ չէր նույնիսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն պաշտպանել է իր թիմի հարձակվող Ֆերնանդո Տորեսին։
Իսկ ինչպե՞ս են ԲՀԿ-ում ընկալել Շարմազանովի` իրենց ուղղված պատասխանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հարցին ի պատասխան, հայտարարեց. «Որքան տեղյակ եմ` իշխանությունները սահմանադրական հանրաքվե անցկացնելու ծրագիր կամ գաղափար ունեն՝ փոխվարչապետերի պաշտոններ ավելացնելու համար:
«Մալյորկայի» հարձակվող Ջովանի դոս Սանթոսը խոսել է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք հանդիպման մասին։
«Բացահայտմանը խանգարող հանգամանքները հավանաբար հանցագործության կազմակերպման ու կատարման հետ են կապված, որովհետև այն նույն ուժերը, որոնք կանգնած են Հոկտեմբերի 27-ի իրականացման հետևում՝ շահագրգռված չեն գործը բացահայտելուն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի դեպքերին:
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել մի համաձայնագրի, որով, ըստ էության, ներել է Մոզամբիկի 144 միլիոն դոլարի պարտքը։ Հայաստանը Մոզամբիկ կամ Ղրղըզստան չէ, որ պարտքերը ներեն: Հակառակը՝ ցավոք, պետք է նախապատրաստվենք, որ հերթական անգամ Հայաստանն ինչ-որ բան զիջելու է իր ռազմավարական դաշնակցին:
Ճապոնացի գիտնականները պնդում են, որ ամեն օր գազավորված ըմպելիքների օգտագործումը կանանց մոտ մեծացնում է կաթվածի առաջացման հավանականությունը: Ինչպես գրում է dailymail-ը, այս դեպքում կաթվածի առաջացման հավանականությունը մեծանում է 80%-ով:
Ընդհանրապես, Հայաստանում անգամ վարչապետի պաշտոնը կարելի է շռայլություն համարել, քանի որ, լայն իմաստով, ամեն ինչ որոշվում է նախագահի կողմից, և կառավարությունն ընդամենը այդ որոշումներն իրագործող մեծ գրասենյակ է: Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի նոր փոխվարչապետը, որոնք չի կարող լուծել վարչապետը` ներկայիս մեկ փոխվարչապետով ու 17 նախարարներով: Այս հարցերը գուցե չառաջանային, եթե իշխանությունն ազնիվ լիներ ու հայտարարեր, որ ցանկանում է փոխվարչապետի հաստիք ավելացնել ընդամենը ներիշխանական առևտրում ԲՀԿ-ի պահանջները բավարարելու համար: