Բաժիններ՝

Skype հնարավոր կլինի մուտք գործել Facebook-ից

Թողարկվել է Skype ծրագրի 6.0 տարբերակը Windows և OS X օպերացիոն համակարգերի համար: Այս մասին հայտնում է Skype-ի պաշտոնական բլոգը:

Այսուհետ Skype կարելի է մուտք գործել Microsoft-ի ծառայություններում կամ Facebook-ում առկա ձեր անունով և գաղտնաբառով: Նոր օգտագործողներն այս կերպ կարող են շրջանցել Skype-ում  գրանցման գործընթացը:

Skype-ի օգտագործողները նաև հնարավորություն են ստացել հաղորդագրություններ ուղարկել Hotmail-ի, Outlook.com-ի և Windows Live Messenger-ի իրենց ծանոթներին անմիջապես Skype-ից: Հետագայում մշակողները նախատեսում են Windows Live Messenger-ի օգտատերերին տեսաձանգի կամ ձայնային զանգի հնարավորություն ներառել:

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին թողարկվել է Skype-ի Windows 8 տարբերակը: Բացի ինտերֆեյսը թարմացնելուց Skype-ը համալրվել է նաև 6 նոր լեզուներով:

Հիշեցնենք, որ 2011թ-ից Skype-ը պատկանում է Microsoft ընկերությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031