Բաժիններ՝

Windows 8 օպերացիոն համակարգն արդեն թողարկվել է

Microsoft ընկերությունը ներկայացրել է Windows 8 օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը: Ընկերության նմանատիպ շնորհանդեսներ կայացել են աշխարհի ավելի քան 40 երկրներում:

Այսօրվանից՝ հոկտեմբերի 26-ից, օպերացիոն համակարգն արդեն վաճառքում է աշխարհի 140 երկրների շուկաներում՝ 37 լեզուներով: Windows 8-ի տեխնիկական պահանջները նույն են, ինչ որ Windows 7-ի պարագայում,պարզապես այն աչքի է ընկնում գործողությունների ավելի արագ կատարմամբ:

Նոր համակարգում տեղադրված է Internet Explorer 10, ինչպես նաև Sky Drive, բացի այդ հասանելի է Office 2013-ը: Նոր համակարգը հիմնականում համապատասխանում է ժամանակակից միտումներին, երբ օգտատերերը ստացիոնար համակարգիչներից անցնում են մոբայլ սարքերի և սմարթֆոնների:

Նշենք, որ Windows 8-ը Microsoft-ի համար նաև ծայրահեղ կարևոր է և դիտվում է որպես շուկայում Microsoft-ի դիրքերը վերականգնելու միջոց:

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ հաղորդել էր 168.am-ը առաջին անգամ Google ընկերությունն առաջ է անցել Microsoft-ից: Google ընկերության կապիտալիզացիան կազմել է 249.2 մլրդ դոլար` այդպիսով 1 մլրդ-ով գերազանցելով Microsoft ընկերության կատիտալիզացիային: Մանամասներն այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս