Վանաձորն ու Արարատը կխոշորացվեն․ ՏԻՄ ընտրությունները՝ 2027-ին
ԱԺ-ում շրջանառության մեջ է նախագիծ, որով նախատեսվում է խոշորացնել Արարատ և Վանաձոր համայնքները՝ Արարատին միավորելով Վեդին, իսկ Վանաձորին՝ Փամբակը։
Նախագծով այս համայնքների ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2027 թվականին՝ ԿԸՀ-ի կողմից սահմանված ընտրական օրերից մեկում։

