Նուշը չի թեթևացնում տագնապայնության և դեպրեսիայի ախտանիշները. JN

Նուշը նկատելիորեն չի թեթևացնում տագնապայնության և դեպրեսիայի թեթև ու չափավոր ախտանիշները։ 84 մասնակցի ներգրավմամբ անցկացված 12-շաբաթյա փորձարկման արդյունքում նման եզրահանգման են եկել Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Nutrition (JN) ամսագրում։ Այս մասին գրում է News.am-ը։

Մասնակիցների միջին տարիքը 25 էր։ Մեկ խումբն ամեն օր օգտագործել է 56 գրամ նուշ, իսկ ստուգիչ խումբը ստացել է մոտավորապես նույն կալորիականությամբ այլ խորտիկ։ Փորձարկման ավարտին երկու խմբերում էլ տագնապայնության և դեպրեսիայի արտահայտվածությունը փոխվել է գրեթե նույն կերպ․ հետազոտողները վիճակագրորեն նշանակալի տարբերություն չեն հայտնաբերել։

Նուշը նաև չի ազդել աղիքային միկրոֆլորայի կազմի կամ կարճշղթա ճարպաթթուների մակարդակի վրա․ սրանք նյութեր են, որոնք առաջանում են աղիքային բակտերիաների կենսագործունեության արդյունքում և կարող են մասնակցել աղիների ու ուղեղի փոխազդեցությանը։ Այսպիսով, հետազոտությունը չի հաստատել ենթադրությունն այն մասին, թե նուշի կանոնավոր օգտագործումն ընդունակ է բարելավել հոգեվիճակը աղիների փոփոխությունների միջոցով։

Միևնույն ժամանակ, նուշ օգտագործած մասնակիցների մոտ ավելի հազվադեպ է նկատվել պինդ կղանք։ Ստամոքսաղիքային համակարգի այլ ախտանիշների վրա ընկույզը նկատելի ազդեցություն չի ունեցել։

Հեղինակները նշում են, որ ստացված արդյունքները չեն նշանակում, թե նուշն անօգուտ է ընդհանուր առողջության համար։ Այնուամենայնիվ, տագնապայնությունն ու դեպրեսիան նվազեցնելու դրա հատկությունը մնում է չապացուցված։ Գիտնականների կարծիքով՝ հոգեկան վիճակի վրա ընկույզի հնարավոր ազդեցությունները պահանջում են ավելի տևական հետազոտություններ և փորձարկումներ՝ մասնակիցների ավելի մեծ թվաքանակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930