Բեռլուսկոնին 4 տարվա ազատազրկման է դատապարտվել
Միլանի դատարանը այսօր Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին չորս տարվա ազատազրկման է դատապարտել` հարկերից խուսափելու համար։
Բեռլուսկոնին մեղավոր է ճանաչվել իր «Մեդիասեթ» հեռուստացանցով հեռարձակման համար ամերիկյան ֆիլմերի ցուցադրման իրավունքը գնելու միջոցով «ստվերային հիմնադրամների» ստեղծման մեջ: Հետաքննողների կարծիքով՝ ֆինանսական հաշվետվություններում գումարների ուռճացմամբ ընկերությունը կարողացել է խուսափել հարկերից:
Այժմ ազատազրկումից բացի՝ դատական վճռով «այդ գործողության մեջ ներգրավված ընկերությունները» պիտի հարկային մարմիններին վճարեն 10 մլն եվրո: Այս մասին տեղեկանցում է Civilnet-ը:
Բեռլուսկոնին դատավճռի ընթերցման ժամանակ գտնվել է դատարանի դահլիճում: