Բաժիններ՝

Եվրոպական 5 երկրներ դադարեցնում են հակագրիպային որոշ պատվաստանյութերի շրջանառությունը

Գերմանիայի ու Իսպանիայի իշխանությունները դադարեցրել են Novartis դեղարտադրող ընկերության որոշ պատվաստանյութերի վաճառքն ու շրջանառությունն իրենց երկրների տարածքում: Ինչպես հաղորդում է Euronews-ը, նշված երկրներն այդ որոշումը կայացրել են՝ առանց սպասելու պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին ստուգումների արդյունքների ստացմանը: Ավելի վաղ նման որոշում էին կայացրել նաև Իտալիան, Ավստրիան ու Շվեյցարիան:

Խոսքը Novartis ընկերության Agrippal և Fluad պատվաստանյութերի մասին է: Պատվաստանյութերի շրջանառության դադարեցման որոշումը պայմանավորված է եղել դրանցում սպիտակ գույնի մասնիկների հայտնաբերմամբ, ինչպես նաև պատվաստումից մի քանի ժամ անց մարդկանց մոտ առաջացող բորբոքային ռեակցիայով:

Novartis ընկերությունից հայտնել են, որ պատվաստանյութերում առկա մասնիկները դրանում հայտնվել են պատրաստման ընթացքում, ինչը ոչ մի ազդեցություն չի թողնում պատվաստանյութի անվտանգության ու արդյունավետության վրա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031