Գվարդիոլան ցանկանում էր վաճառել Ալվեսին, Պիկեին, Վիլյային և Սեսկին. Գալյարդո
ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն Intereconomia հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Գվարդիոլան «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման հարցով բակացությունների ժամանակ պահանջել է վաճառել հիմնական կազմի 4 ֆուտբոլիստների՝ Դանի Ալվեսին, Խերարդ Պիկեին, Դավիդ Վիլյային և Սեսկ Ֆաբրեգասին:
«Առաջին երեքից նա չէր ստանում անհրաժեշտ մակարդակի խաղ: Վիլյան վնասվածք էր ստացել և չէր խաղում, ուստի արդարացի չեր լինի վաճառել նրան: Սեսկը Գվարդիոլային խնդրել էր գնել իրեն «Արսենալից»՝ խոստանալով փոխհատույց լինել խաղադաշտում, սակայն նա չարեց այն, ինչ պահանջվում էր: Սանդրոն Գվարդիոլայի այս պայմանների հետ չհամաձայնվեց, քանի որ գիտեր, որ երկրպագուները չեն համակերպվի այս ֆուտբոլիստների հեռանալու հետ», – նշել է Գալյարդոն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը