Ինչ կենսագրություն ունի Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպանը

Ինչ կենսագրություն ունի Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան Թաշա Հարիսը․

Կենսագրություն

Թաշա Հարիսը 2026 թվականին ստանձնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի պաշտոնը։

Թաշան բրիտանացի դիվանագետ է՝ անվտանգության, կառավարման և միջազգային համագործակցության ոլորտներում ավելի քան քսան տարվա փորձով։ Նա աշխատել է Աֆղանստանում, Պակիստանում և Սուրբ Հեղինե կղզում՝ զբաղվելով ռազմավարական հաղորդակցությամբ, անվտանգության ոլորտում համագործակցությամբ, կառավարման, հանրային ծառայությունների և միջազգային գործընկերությունների հարցերով։

Մինչ Հայաստան ժամանելը Թաշան աշխատել է Սուրբ Հեղինե կղզում, որտեղ տարբեր ժամանակահատվածներում եղել է նաև նահանգապետի պաշտոնակատար և զբաղվել քաղաքական, գործառնական ու համայնքային բազմաթիվ հարցերով։ Իր կարիերայի ընթացքում նա սերտորեն համագործակցել է կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և տեղական համայնքների հետ։

Որպես Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան՝ Թաշան աջակցում է դեսպանին ՄԹ-Հայաստան ռազմավարական գործընկերության զարգացման գործում՝ նպաստելով երկկողմ համագործակցության ընդլայնմանը, առևտրի և ներդրումների զարգացմանը, ինչպես նաև մարդկանց միջև և մշակութային կապերի ամրապնդմանը։

Թաշան Հայաստանում է ընտանիքի հետ և ցանկանում է հայերեն սովորել ու բացահայտել Հայաստանի պատմությունը, մշակույթն ու բնաշխարհը։

Փոխդեսպան, Հայաստան

Փոխդեսպանը բարձրաստիճան դիվանագետ է և հանդիսանում է դեսպանի գլխավոր խորհրդականը: Փոխդեսպանը պատասխանատու է դեսպանատան ամենօրյա կառավարման համար: Դեսպանի բացակայության ժամանակ փոխդեսպանը փոխարինում է նրան՝ ներկայացնելով ՄԹ հետաքրքրությունները տվյալ երկրում: Փոքր առաքելությունները հնարավոր է, որ փոխդեսպան չունենան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930