
Ներկայացվել է աշխարհի ամենափոքր էկրանը

Ճապոնական Ortus Technology ընկերությունը ներկայացրել է 9,6-դյույմանոց էկրանը, որում հաշվվում է 3840 հորիզոնական և 2160 ուղղահայաց պիկսելներ: Հաղորդվում է, որ դա աշխարհի ամենափոքր էկրանն է: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Էկրանը կարող է օգտագործվել պրոֆեսիոնալ վիդեոսարքավորումներում, բժշկական սարքավորումներում և սպառողական սարքերում: Էկրանների առաջին օրինակները պատրաստ կլինեն նոյեմբեր ամսին: Դրանք կցուցադրվեն Մյունխենում Electronica 2012 ցուցահանդեսի ժամանակ:
Նշենք, որ հոկտեմբերի կեսերին Ամերիկյան էլեկտրոնիկա օգտագործողների ասոցիացիան որոշել էր Ultra High Definition կամ Ultra HD անվանել էկրանը, որը հնարավորություն ունի արտացոլելու պատկերը 3840-ը 2160-ի վրա կետայնությամբ: