Բաժիններ՝

«Ժառանգություն» խմբակցությունը դատապարտում է քաղաքային իշխանություններին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում  ասված է.

««Ժառանգություն» խմբակցությունը հայտարարում է, որ դատապարտելի են Երևանի քաղաքային իշխանությունների կողմից փոքր և միջին բիզնեսին երկար տարիներ պատկանող ինքնակամ կառույցների ապամոնտաժման համար իրականացվող կոշտ գործողությունները: Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան քաղաքացիների ահազանգով «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Թևան Պողոսյանն այցելել են Երևան քաղաքի Ուլնեցի փողոցի 62 շենքի հարևանությամբ տեղակայված Ռուզաննա Վերանյանին պատկանող հացաթխման արտադրամաս, և ականատես եղել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Կարեն Բաղոյանի և նրա աշխատակիցների կողմից վերոնշյալ հասցեում շուրջ 12 տարի գործող հացի արտադրամասի ապամոնտաժման վայրագ գործողություններին, որի հետևանքով գրեթե ամբողջությամբ վնասվել է արտադրամասի գույքը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին առաջադրված պահանջը՝ տրամադրել ապամոնտաժման աշխատանքերի իրականացման իրավական հիմքեր, մնաց անպատասխան, հորդորները՝ դադարեցնել ապամոնտաժման աշխտանքները մինչև իրավական հիմքեր տրամադրելը, հաշվի չառնվեցին:

«Ժառանգություն» խմբակցությունն իրավական հիմքերի տրամադրման համար պատգամավորական հարցումով դիմել է կառավարությանը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս