Պետք է փոխվեր ձևաչափը
Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց և հերոսացնելուց հետո Հայաստանում տեսակետներ հնչեցին, որ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելը անիմաստ է, քանի որ ի՞նչ իմաստ ունի բանակցել մի երկրի հետ, որն արդարացնում և հերոսացնում է հայասպանությունը:
Չնայած դրան այսօր Փարիզում պետք է հանդիպեն և Ղարաբաղյան հարցի կարգավորումը քննարկեն ՀՀ և ԱՀ ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը 168.am-ի հետ զրույցում այդ հանդիպմանն անդրադառնալով` ասել է. «Բանակցությունները պետք է շարունակվեն, և չհանդիպելը կարող է ավելի լուրջ խնդիրներ առաջացնել: Ուղղակի Ռամիլ Սաֆարովի փաստը պետք էր լիարժեք օգտագործել, որը, իմ կարծիքով, չկատարվեց: Առնվազն մենք պետք է պահանջեինք, որ փոխվեր բանակցային գործընթացի ձևաչափը և Հայաստանի հետ պետք է բանակցություններին մասնակցեր նաև Ղարաբաղը, ինչը, ցավոք, մենք չենք տեսնում»: