Բաժիններ՝

Փաշինյանը ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին գործուղում է Ռուսաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը երկօրյա այցով գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկանում ենք e-gov հարթակից:

Թովմասյանը մեկնելու է Մոսկվա սեպտեմբերի 15-17-ը:

«Սուրեն Թովմասյանին գործուղել ՌԴ՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 48-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:

ՌԴ այցի ծախսերն արվելու են Կադաստրի կոմիտեի 2026 թվականի բյուջեի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

Թովմասյանը եռօրյա ժամկետում պետք է գործուղման մասին հաշվետվություն ներկայացնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930