Մեքենայում եղել են վարորդը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 58-ամյա Վաղարշակ Մադոյանը և նրա որդին՝ Դավիթ Մադոյանը: Պատահարի հետևանքով, Վաղարշակ Մադոյանը ստացել է գլխուղեղի և մեջքի վնասվածքներ և ուղեղի ցնցում:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը զանգահարել է «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակից, լրագրող Թաթուլ Հակոբյանին և տեղեկացրել, որ նա այս տարի դասախոսելու չի հրավիրվել, քանի որ անցյալ տարի քիչ լրագրողներ են ընդունվել ժուռնալիստիկայի ֆակուլտետ:
Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղում գտնվող ջրատարում դի կա:
Աշխատանքից ազատվել է գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Մամիկոն Գասպարյանին:
ՀԱԿ-ի բոլոր խմբերին ու թևերին միավորում է միայն հավատն ու հույսն առ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանն, ի վերջո, կառաջադրի իր թեկնածությունը: Սակայն դա ավելի շատ խաբկանքի է նմանվում, քանի որ ՀԱԿ-ն արդեն հասել է այնպիսի վիճակի, որ անգամ Տեր-Պետրոսյանի առաջադրումը կարող է չփրկել: «Փրկել» ասելով՝ նկատի չունենք նրա հաղթանակը: Հաղթանակի հասնելու համար Տեր-Պետրոսյանը նախ՝ պետք է կանխի ՀԱԿ-ի բարոյազրկումը, որը կարծես արդեն անցել է թույլատրելի սահմանը:
«Արամ Մանուկյանը քաղաքական բլեֆ է անում: Նա ինքն էլ չի հավատում իր ասածին: Արամ Մանուկյանը լավ կանի հիշի, թե այսքան տարիների ընթացքում քաղաքական կարկառուն որքա՞ն գործիչներ են ՀԱԿ-ը լքել, և նոր խոսի Հանրապետականի մասին»:
Մենք մինչ անձերին անդադառնալը, առավել կարևորում ենք այն օրակարգը, որի շուրջ լինելու են հնարավոր խորհրդակցություններն ու քննարկումները քաղաքական և հասարակական շահագրգիռ շրջանակների հետ:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում 2013թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները հաջողված էին և չափազանց լավ հիմք էին նախագիծը ԱԺ լիագումար նիստերում քննարկելու համար:
Լոնդոնում ընթացող ATP ամփոփիչ մրցաշարում աշխարհի երկրորդ ուժեղագույն ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 6։3, 6։1 հաշվով հեշտ հաղթանակ է տոնել սերբ թենիսիստ Յանկո Տիպսարևիչի նկատմամբ։
Արտակ Բայադյանը նշեց, որ գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանը` «փափուկ բարձ դնելով» իրենց գլխի տակ, նշելով, որ իրենք պատժելու են մատուցող Դավիթ Ադամյանին, ով հարվածել էր Վահե Ավետյանի քթին, իրենց հրավիրել է ավտոկայնատեղի:
Ավելի լավ չէ՞ ռուսներին հնարավորություն տալ ունենալ երկաթուղային կապ, քան հնարավորություն, որ նրանք իրենց համար ճանապարհ հարթեն տանկերի միջոցով:
Երկու օր անընդմեջ հայկական ինտերնետային կայքերը գրում էին այն մասին, թե դերասան-շոումեն Արմեն Պետրոսյանը (Մենչ) վթարի է ենթարկվել և մահացել:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով տուժող Արտակ Բայդյանի հարցաքննությունը:
Երբ կգա ժամանակը, գործող նախագահ Սերժ Սարգսյանը կառաջադրվի, ես՝ որպես Շիրակի մարզպետ, վստահեցնում եմ Ձեզ, որ ինձ հրահանգ չտալու դեպքում էլ աշխատելու եմ: Իսկ գիտե՞ք՝ ինչո՞ւ, որովհետև ինքը եղել է իմ նախարարը, ես իրեն գիտեմ ղարաբաղյան շարժումից…
Աշխարհի երկրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն այսօր կարող է գերազանցել չեխ թենիսիստ Իվան Լենդլի ռեկորդը` ATP Ամփոփիչ մրցաշարերում հաղթած հանդիպումների թվով:
ԱՄՆ-ում նախընտրական կրքերը հասել են իրենց գագաթնակետին: Ինչպես հայտնի է, այսօր ԱՄՆ-ում տեղի են ունենում նախագահական ընտրությունները, որտեղ մրցակցում են ԱՄՆ գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբաման և հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին: Երկու թեկնածուների միջև պայքարն այնքան է սրվել, որ նրանք հանդես են գալիս ամենատարբեր ձևերով և մրցակցում ամենատարբեր հարթակներում` նախընտրական քարոզարշավներում, տարբեր հաղորդումներում, հարցազրույցներում և […]
ՀՀ գլխավոր դատախազի որոշումներով կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի դատախազի, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի, Սյունիքի մարզի դատախազի տեղակալի նկատմամբ:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ, այսօր հետաձգել է քաղաքացի Հրանուշ Խառատյանն ընդդեմ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ հայցադիմումի գործով նախնական դատական նիստը մինչև նոյեմբերի 22-ը:
«Մենք շատ ուրախ կլինենք, եթե նրանք էլ տեղեկատվություն չտրամադրեն, որովհետև ամբողջ աշխարհում չկա մի երկիր, որտեղ ժամանելով` «Արմավիայի» ինքնաթիռները նման տեղեկատվության համար վճարումներ կատարեն: Գոյություն ունի աերոնավիգացիա, որը շատ լավ մատուցում է նույն այդ ծառայությունները, մենք կարող ենք նրանց հետ համագործակցել»:
«Չգիտեմ, թե Արամ Մանուկյանը որտեղի՞ց է վերցրել նման հերքող տեղեկությունը: Դրանք հենց նույն ՀԱԿ-ի տեղեկություններն էին: Թե ինչպե՞ս են նրանք պարզել` մասնակցություն ունի՞ ԲՀԿ-ն, թե՞ ոչ, չգիտեմ: Դե, պետք է որ հղում արվեր` ինչի՞ց ելնելով են նման հայտարարություն անում»:
«Target Australia» և «Roberto Cavalli» նորաձևության սրահները համատեղ ստեղծել են նոր «Sydney Cruise» Ամառ-2013 հավաքածուն:
Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Հովակիմյանը մեղադրվում է գյուղնշանակության 30հա հողատարածք կառուցապատման իրավունքով վարձակալության տալու մեջ:
Իսպանացին նախորդ ամիս «Չելսիի» կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի 3 հանդիպման՝ դառնալով 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ԵՊՀ ուսանողներն ու դասախոսներն հանդիպեցին «Synopsys» ընկերության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Կարըն Բարթլեսոնի հետ
Սերդյուկովը պաշտոնաթող է արվել ՊՆ հետ սերտ առնչություն ունեցող «Օբորոնսերվիս» ընկերությում կատարված բացահայտումների արդյունքում: Խոսք է գնում 300 միլարդ ռուբլու` մոտ 10 միլիարդ դոլար յուրացումների մասին, որը նույնիսկ Ռուսաստանի չափանիշներով չափազանց մեծ գումար է, որպեսզի նախագահը ների ՊՆ նախարարին:
Հայաստանի երեք խոշորագույն գործատուները ռուսական կապիտալով աշխատող ընկերություններ են։ Հայաստանի էլեկտրական ցանցերը, ՀայՌուսգազարդը և Հարավկովկասյան երկաթուղին գլխավորում են ՊԵԿ-ի հրապարակած՝ 2012թ. ֆինանսական տարվա սկզբից 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առևտրային կազմակերպությունների ցանկը։
Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ
ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը մեր թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե օգոստոս ամսին ՀԱԿ քաղխորհրդում որոշում է կայացվել ԲՀԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ, ինչին ՀԱԿ քաղխորհրդի տարբեր անդամներ տարբեր կերպ էին արձագանքել:
Մինչ բոլոր կուսակցություններն աստիճանաբար, ասուլիս առ ասուլիս բացում են իրենց խաղաթղթերը, ԲՀԿ-ն դեռևս նախընտրում է գործել ինկոգնիտո: