
Ռոջեր Ֆեդերերն այսօր կարող է հերթական ռեկորդը սահմանել

Աշխարհի երկրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն այսօր կարող է գերազանցել չեխ թենիսիստ Իվան Լենդլի ռեկորդը` ATP Ամփոփիչ մրցաշարերում հաղթած հանդիպումների թվով:
Այս պահին Ֆեդերերն ու Լենդլը 39-ական հաղթանակ ունեն իրենց ակտիվում: Եթե այսօր շվեյցարացին Լոնդոնում կարողանա առավելության հասնել սերբ Յանկո Տիպսարևիչի նկատմամբ, ապա կդառնա միակ թենիսիստն ում հաջողվել է 40 հաղթանակ տանել ATP ամփոփիչ մրցաշարերի հանդիպումներում:
Նշենք, որ հանդիպումն արդեն մեկնարկել է, ընթանում է առաջին սեթը և Ֆեդերերն առջևում է 3:1 հաշվով:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը