Բաժիններ՝

Շոյգուն հիմա էլ կփրկի ՌԴ ՊՆ-ն

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնաթող է արել ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին` նրա փոխարեն նշանակելով Մոսկվայի մարզի նահանգապետ, Սերգեյ Շոյգուին:

Սերդյուկովը պաշտոնաթող է արվել ՊՆ հետ սերտ առնչություն ունեցող «Օբորոնսերվիս» ընկերությում կատարված բացահայտումների արդյունքում: Խոսք է գնում 300 միլարդ ռուբլու` մոտ 10 միլիարդ դոլար յուրացումների մասին, որը նույնիսկ Ռուսաստանի չափանիշներով չափազանց մեծ գումար է, որպեսզի նախագահը ների ՊՆ նախարարին:

Հիշեցնենք, որ Սերդյուկովն ինքը կադրային զինվորական չէր, և ՊՆ համակարգը համալրել է հարկային տեսչության նախկին աշխատակիցներով և բանակի հետ կապ չունեցող այլ կադրերով:

Շոյգուի նշանակումը արդեն արժանացել է բազմաթիվ գնահատականների, որոնցից ամենատարածվածն  այն է, որ ռուսական իշխանությունը գտնվում է կադրային սովի մեջ, և ամեն անգամ, երբ որևէ բնագավառում ճեղքվածք է առաջանում, դա փակելու միայն մեկ տարբերակ կա. նշանակել Շոյգուին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս